ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Մեծ Բրիտանիայում «անտեսանելի վահան» են ստեղծել

Հարի Փոթերի առասպելական անտեսանելի թիկնոցը աստիճանաբար իրականություն է դառնում: Բրիտանական Invisibility Shield ստարտափը հայտարարել է մի նյութի ստեղծման մասին, որի հետեւում ցանկացած առարկա դառնում է անտեսանելի։

Հետագա հետազոտություններից գումար վաստակելու համար ընկերությունն իր գյուտը տեղադրել է Kickstarter-ում: 400 դոլարով կարելի է հրաշք նյութից պատրաստված 90 x 60 սմ չափերի ուղղանկյուն վահանի սեփականատեր դառնալ։
Նրա հիմնական առավելություններից է առանց հոսանքի աղբյուրի աշխատելու հնարավորությունը։ Եվ այնուամենայնիվ, այստեղ օգտագործվող տեխնոլոգիան պարզապես հնարամիտ օպտիկական հնարք է, ինքնատիպ զվարճալի ինժեներական գործողություն: Վահանը, ոսպնյակների ճշգրիտ մատրիցա օգտագործելով, օբյեկտից արտացոլվող լույսի մեծ մասն ուղղում է դիտողի կողմը: Այսպիսով, վահանի հետեւում թաքնված առարկան գործնականում անտեսանելի է դառնում:
Վահանն ի վիճակի չէ կատարելապես վերարտադրել թաքնված օբյեկտի հետեւում գտնվող «նկարը»։ Արդյունքում այն իրենից մի տեսակ մշուշոտ պատկեր է ներկայացնում։
Ըստ Kickstarter-ի մշակողների, ամենամեծ արդյունքը ձեռք է բերվում միատարր ֆոնի, օրինակ՝ սաղարթի, խոտի, ավազի, երկնքի եւ ռելսերի ֆոնի վրա:

news.am