ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Քվանտային նյութից պատրաստված գերհաղորդիչը համակարգիչները 400 անգամ ավելի արագ կդարձնի

Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցների նոր մշակումը կենտրոնացված եւ գերհամակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխության կհանգեցնի։
Աշխարհում առաջին անգամ գիտնականները ցուցադրել են զրոյական դիմադրությամբ միակողմանի գերհաղորդիչ։ Դրա յուրահատկությունն այն է, որ արգելափակում է հակառակ ուղղությամբ ընթացող ցանկացած հոսանք։ Մշակումը կապահովի էներգիայի խնայողություն՝ միաժամանակ մինչեւ 400 անգամ ավելացնելով համակարգիչների արագությունը։
Գերհաղորդիչները կարող են հարյուրավոր անգամ ավելի արագ դարձնել էլեկտրոնային սարքերը՝ լուծելով էներգիայի կորստի խնդիրը: Սակայն բոլոր ուղղություններով դրանց անցկացումը կանխելու համար մագնիսական դաշտեր են պահանջվում: Սա նշանակում է, որ դրանց օգտագործումը պրակտիկ չէ դասական հաշվարկների համար:
Այժմ գիտնականները գերհաղորդիչում առանց մագնիսների օգտագործման հոսանքի ուղղությունը կառավարելու այլընտրանքային մեթոդ են ներկայացրել։ Նրանք օգտագործել են նոր քվանտային Nb3Br8 նյութը, որը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի մի խումբ ֆիզիկոսների կողմից: Գրաֆենի նման սա էլ տարբերվում է ատոմային հաստությամբ։
Այժմ գիտնականները սենյակային ջերմաստիճանում պետք է հաղթահարեն գերհաղորդիչի օգտագործման հետ կապված խոչընդոտը: Մինչ այժմ փորձարկումներն անցկացվել են 77 Կելվինից (-196°C) ցածր ջերմաստիճաններում: Եթե գիտնականների թիմը պարզի, թե ինչպես աշխատեցնել գերհաղորդիչը ավելի նորմալ ջերմաստիճանի դեպքում, ապա նրանք ավելի կմոտենան զանգվածային արտադրության համար տեխնոլոգիայի ընդլայնմանը: Մշակման հեղինակների կարծիքով, դա հնարավոր է «հայտնի բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչների» դեպքում։
Հետազոտողները կարծում են, որ իրենց գերհաղորդիչն ավելի լավ է օգտագործել կենտրոնացված սերվերային տնտեսություններում եւ գերհամակարգիչներում: Այդպես դրանք «նվազագույն ծախսերով մեծ օգուտ կբերեն»։

eih.am