ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Սատկած սարդերից ռոբոտներ են պատրաստել

Հետազոտողները մշակել են մի մեթոդ, որում օգտագործում են իսկական սատկած սարդերի՝ զգուշորեն փոքր առարկաներ վերցնելու համար, հայտնում է Hightech-ը:
Միջատները շարժում են իրենց վերջույթները՝ ձգելով եւ կծկելով մկանները։ Ի տարբերություն նրանց, սարդերն իրենց վերջույթները շարժում են հիդրավլիկ ճնշման օգնությամբ։ Ավելի կոնկրետ՝ նրանց գլխի մոտ տեղադրված է հատուկ խցիկ, որն արյուն է ուղարկում նրանց ոտքերին, երբ վերջույթը կծկվում է: Երբ ճնշումն ընկնում է, ոտքերը վերադառնում են իրենց ելման դիրքին։
Պրոֆեսոր Դենիել Փրեսթոնը եւ Տեխասի Ռայսի համալսարանից ասպիրանտուհի Ֆեյ Յապը որոշել են պարզել, թե կարող են արդյոք նրանք ձեռքով նման շարժումներ առաջացնել սատկած գայլ-սարդերի մոտ: Գիտնականները հետազոտության այս ոլորտը necrobotics են անվանել:
Գործընթացը սկսվում է սարդի էվթանազիայից, որից հետո ասեղ է մտցվում նրա քնային խցիկի մեջ։ Այնուհետեւ մտցնելու տեղում մի կաթիլ սոսինձ է ավելացվում, որպեսզի ասեղը տեղում մնա:
Այս ասեղին ամրացված ներարկիչի օգնությամբ փոքր քանակությամբ օդ է մղվում խցիկի մեջ, արդյունքում ոտքերը սկսում են շարժվել։
Փորձարկումների ընթացքում սարդերը կարողացել են բարձրացնել իրենց մարմնի քաշի ավելի քան 130 տոկոսը:
Ըստ հետազոտողների՝ մեկ սարդը բավարար է մոտ 1000 շարժում/սառեցում ցիկլերի համար, մինչեւ հյուսվածքները կսկսեն քայքայվել: Հավանականություն կա, որ պոլիմերային ծածկույթի ավելացումը կարող է մեծացնել ծառայության ժամկետը:

news.am