ՆՁԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են Հայաստանում և արտերկրում գիտական գործունեություն վարող հայ գիտնականների սեղմագրային տվյալների միջազգային SCOPUS և Web of Knowledge (Thomson Reuters) տվյալների բազաների մատենաչափական հետազոտություններ` նրանց հրապարակումների ակտիվության և ցիտման ցուցչի որոշման նպատակով:
Արդյունքում ձևավորվեց տվյալների բազա, որտեղ համապատասխան տեղեկատվությունը բաշխվեց ըստ հետևյալ ոլորտների` Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, մաթեմատիկա, բժշկություն, համակարգչային գիտություններ,մարդաբանություն և հնեաբանություն, գիտություն բուսերի մասին, գյուղատնտեսություն, էկոնոմիկա, ճարտարագիտություն:
Հարկ է նշել, որ Կենտրոնի տվյալների բազայում արտացոլվել են SCOPUS-ի 2010թ. դեկտեմբեր և 2011թ. փետրվար, իսկ Web of Knowledge (Thomson Reuters) ՏԲ-ի 2012թ. նոյեմբեր, 2013 թ. փետրվար - մարտ, օգոստոս, հոկտեմբեր - նոյեմբեր և 2014թ. ապրիլ- մայիս ժամանակահատվածների հետազոտությունների տվյալները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1 և ավելի h-ցուցիչ ունեցող (Հիրշի ցուցիչ) հայ գիտնականների մատենաչափական ցուցանիշները:
Ձեր դիտողությունների և առաջարկությունների համար դիմել`
Համալրման, մշակման մեթոդական աջակցման բաժնի գլխավոր մասնագետ` Ալվինա Սարգսյանին
Հեռախոս: 23 80 27
E-mail: alvagrant@innovcentre.am