ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռոբոտները մարդկանց կզրկեն միլիոնավոր աշխատատեղերից

Արդյունաբերական ոլորտում աշխատատեղերը, որոնք փոխարինվել են մեքենաներով, այլեւս չեն վերադառնա, բացի այդ, անօդաչու ավտոմեքենաների շահագործման հետեւանքով իրենց աշխատանքն են կորցնում վարորդները: Նման կարծիք է հայտնել հաշվիչ համակարգերի ոլորտում ամերիկացի հայտնի գիտնական, Թյուրինգի մրցանակի դափնեկիր Ջոն Հոփկրոֆթը:
«Վստահ եմ, որ արդյունաբերական ոլորտում որոշ աշխատատեղեր այլեւս չեն վերադառնա: Այժմ ավելի քիչ մարդ է անհրաժեշտ՝ ավտոմեքենաներ հավաքելու համար (համեմատած վերջին 20 տարվա հետ): 20 տարի առաջ, իսկապես, շատ ավելի մարդ կար, որոնք իսկապես աշխատում էին»,- ասել է նա արհեստական ինտելեկտի հարցով Համաշխարհային կոնֆերանսում իր ելույթի ժամանակ:

Գիտնականի կարծիքով՝ անօդաչու մեքենաների հայտնվելուն պես նման ճակատագիր է սպասվում նաեւ վարորդներին:
«Հնարավոր է, որ ապագայում անհրաժեշտ լինի միայն 25% աշխատուժ՝ անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների արտադրման համար»,- ենթադրել է Հոփկրոֆթը: