ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հոլանդացիները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում

Հոլանդացի ինժեներները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում՝ զարգացնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտը:

Արևային պանելներից բաղկացած կղզիները կառուցվում են Նիդեռլանդներում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում գտնվող լճերում, ջրամբարներում:

Պարբերականը նկատում է, որ սա իր տեսակի մեջ խոշորագույն նախագիծն է աշխարհում: Կղզիները բաղկացած կլինեն 73 500 պանելից, որոնք ծաղիկների պես կթեքվեն արևի լույսի ուղղությամբ:
Կառուցման առաջին փուլը (երեք կղզի) կավարտվի նոյեմբերին: Կղզիներից յուրաքանչյուրը կունենա 140 մ տրամագիծ:

Ըստ մասնագետների՝ այս կղզիների շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայով ապահովել տասնյակ հազարավոր տներ: