ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներն ապացուցել են Թութանհամոնի թալիսմանի ոչ երկրային ծագումը

Գիտնականները բացահայտել են հին եգիպտական դեղին քարի ծագումը, որից պատրաստվել էր Թութանհամոնի թալիսմանը:
Մասնագետներն ուսումնասիրել են ցիրկոնի բոլոր մասնիկները, որոնք ձեւավորվել են 29 մլն տարի առաջ Արեւմտյան Եգիպտոսի տարածքում: Պարզվել է, որ նյութում պահպանվել են այն հանքանյութի հետքերը, որը ձեւավորվում է միայն երկնաքարի անկման արդյուքնում բարձր ճնշման ներքո:
Գիտնականներն ընդգծում են, որ ապակու ծագման մասին բանավեճերն ընթանում էին հարյուր տարվա ընթացքում: Ավելի վաղ հետազոտողները գտնում էին, որ ապակին կարող էր ձեւավորվել հզոր մթնոլորտային պայթյունի հետեւանքով:
Թութանհամոն փարավոնը (մ.թ.ա. 1341-1323) կառավարել է Նոր Թագավորության դարաշրջանում: Նա գրավում է գիտնականների ուշադրությունն իր առեղծվածային մահվան, կողոպտիչների կողմից չթալանված հարուստ դամբարանատեղիի եւ փարավոնի «անեծքի» մասին պատմության պատճառով: