ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները ԱԲ-ի միջոցով հաշվարկել են աշխարհում թռչունների քանակը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականների խումբը հաշվարկել է աշխարհում թռչունների մոտավոր քանակը․ ըստ նրանց աշխարհում կա 9700 տեսակի մոտավորապես 50 միլիարդ թռչուն՝ յուրաքանչյուր անձի համար վեց թռչուն: Գիտնականները նշել են, որ իրենք ներկայացրել են թռչունների միայն 92% -ին, մնացած 8%-ն այնքան հազվադեպ են հանդիպում, որ դժվար է գրանցել:Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings ամսագրում: Խումբը համատեղել է eBird առցանց տվյալների բազայում առկա շուրջ միլիարդ դիտարկումները, ապա մշակել են ալգորիթմ` յուրաքանչյուր տեսակի պոպուլյացիան գնահատելու համար:
Հաշվարկներում հաշվի է առնված յուրաքանչյուր տեսակի «հայտնաբերելիության» մակարդակը՝ հավանականությունը, որ մարդը նկատել է թռչունին և իր տեսածը հրապարակել է eBird-ում: Այլ բնութագրերն են՝ չափը և գույնը, արդյո՞ք երամով են թռչում, թե ոչ, որքանով են մոտ ապրում քաղաքներին։
Ամենատարածվածը տնային ճնճղուկներն են (House sparrow)՝ 1,6 միլիարդ, սովորական սարյակները (Common starling)՝ 1,3 միլիարդ, որորները (Ring-billed gull)՝ 1,2 միլիարդ և գյուղական ծիծեռնակները (Barn swallow)` 1,1 միլիարդ:
Տեսակների մոտ 12%-ի պարագայում թռչունների քանակը հինգ հազարից պակաս է։ Եվ կան տեսակներ, որոնց քանակը ընդամենը հարյուր է։ Իսկ տեսակների 8%-ը չի ներառվել ուսումնասիրության մեջ, քանի որ այս տեսակի թռչունները հազվադեպ են հանդիպում, և հեղինակները դրանց վերաբերյալ բավարար տվյալներ չունեն:
Սա իր տեսակի մեջ առաջին ուսումնասիրությունն է: Գիտնականները կարծում են, որ իրենց մոտեցումը կարելի է կիրառել կենդանիների այլ խմբերի քանակը հաշվելու համար: Միևնույն ժամանակ, թիմը խոստովանում է, որ գնահատականները կարող են ամբողջովին ճշգրիտ չլինել։ Դա, նրանց կարծիքով, անխուսափելի է նման մասշտաբի ուսումնասիրությունների պարագայում: