ՆՁԱԿ
   
 

Բիղնես

 BENCԿԱՐԼ ԲԵՆՑ

 Կարլ Բենց ծնվել է 1844թ. նոյեմբերի 25-ին Գերմանիայի Պֆաֆենորտ քաղաքում: Սովորել է «Կարլսրուեի պոլիտեխնիկական դպրոց» համալսարանում: Մահացել է ապրիլի 4-ին` ժառանգներին թողնելով աշխարհահռչակ «Դայմլեր-Բենց» ընկերությունը:

 

1886թ. հունվարի 29-ին` Ջեյմս Ուաթի շոգեմեքենայի արտոնագրումից 117 տարի անց, սկիզբ առավ տնտեսական նոր հեղափոխությունը, որի համար հիմք դարձավ գերմանացի տաղանդաշատ ճարտարագետ Կարլ Բենցի ստացած արտոնագիրը բենզինային շարժիչով աշխատող առաջին ավտոմեքենայի համար: Դա հեղափոխության նախադրյալն էր, որ իրական հեղափոխության վերաճեց մեզանից 120 տարի առաջ` 1889թ., երբ Փարիզի ցուցահանդեսում հանդիպեցին Կարլ Բենցն ու Գոթլիբ Դայմլերը: Նրանց համագործակցությունից ծնվեց աշխարհահռչակ «Դայմլեր-Բենց» ընկերությունը, որի արտադրած ավտոմեքենաները գրավեցին աշխարհը: Սակայն այդ գլխապտույտ հաջողությանը նախորդել էին բազմամյա լարված աշխատանքը, դժվարությունների ու հուսահատությունների շարանը: Կարլ Բենցի համառությունն ու անսպառ հավատն իր ուժերի նկատմամբ օգնեցին նրան հաջողության հասնել: Benc2

1870թ., երբ Կարլ Բենցը 26 տարեկան էր, մահացավ մայրը: Կարլը զրկվելով միակ խորհրդատուից` թողեց աշխատանքը և մի ծանոթի հետ սեփական արհեստանոց բացեց: Շուտով նա ամուսնացավ Բերթա Ռինգերի հետ և կնոջ ստացած ժառանգությամբ իր ծանոթից գնեց արհեստանոցի նրա փայաբաժինն ու դարձավ գործատեր, բայց քանի որ Կարլը ճարտարագետ էր և ֆինանսներով գրեթե չէր հետաքրքրվում, շատ շուտով սնանկացավ: Բանկերը հրաժարվեցին վարկեր տրամադրել սնանկ ճարտարագետին` չենթադրելով անգամ, որ Բենցն արդեն ստեղծել էր ներքին այրման` բենզինով աշխատող շարժիչի գործող մոդելը: Benc3Միայն 1886թ.` տասը տարվա տանջալից ու քրտնաջան աշխատանքից հետո, Բենցին հաջողվեց արտոնագիր ստանալ, և գտնվեցին ներդրողներ, որոնք ֆինանսավորեցին Կարլ Բենցի` ավտոմեքենաներ արտադրող ընկերությանը: Բենցն առավոտից երեկո վազվզում էր երկու ընկերությունների գործերով, իսկ գիշերներն աշխատում էր արհեստանոցի վերածված ցախանոցում` կատարելագործելով իր շարժիչը: Այդպես շարունակվեց մինչև 1890թ., երբ Բենցի ստեղծած մեքենաները սկսեցին սպորտային մեծ հաջողություն ունենալ: Դա հետաքրքրեց գործարարներին, և նրանց ներդրումներով ստեղծվեց «Բենց» ընկերությունը: Այդ պահից ի վեր Կարլ Բենցի անունը դարձավ հաջողության խորհրդանիշ:

 

Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆ