Դավոսում բացվել է հերթական Միջազգային տնտեսական ֆորումը «Մեծ փոխակերպում. նոր մոդելների ստեղծում» խորագրի ներքո:
Կազմակերպիչների խոսքերով ֆորումի ընթացքում հիմնական թեմայի շրջանակներում կքննարկվեն խնդիրներ չորս ուղղությամբ՝ աճի և զբաղվածության, ղեկավարման և նորարարության, կայունության և ռեսուրսների օգտագործման, սոցիալական և տեխնոլոգիական մոդելներ:
Ֆորումին կմասնակցեն «քսանյակի» 19 երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև 2.6 հազար քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտնականներ: