ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

«Արհեստական ​​արև»  

Հոլանդացի արտիստ Դաան Ռուզգարդը ստեղծել է արհեստական արև, որն ունակ է հանրային վայրերը մաքրել կորոնավիրուսից, որ հայտնագործությունը կրում է «քաղաքային արև» անունը:
Նշվում է՝ նորարարության հիմքում ընկած է ուլտրամանուշակագույն լույսի օգտագործումը, որը հայտնի է իր վարակազերծիչ հատկությամբ: Այն բացօթյա տարածություններում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող կորոնավիրուսը կարող է արագորեն չեզոքացնել:
Հոլանդացի արտիստի խոսքով՝ իր մոտ գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հասկացել է, թե «վիրուսի պես շատ փոքր բանն ինչքան հսկայական ազդեցություն կարող է ունենալ մարդկանց կյանքի վրա»:
Ռուզգարդի պնդմամբ՝  իր ստեղծած «արհեստական արևը» կարող է մաքրել օդն ընդամենը երկու րոպեում: Այն ցանկացած վայրում կարող է չեզոքացնել վիրուսը մինչև 99,9 տոկոսով՝ կախված եղանակից և գտնվելու վայրից:
Նորարությունը հարմար է տեղադրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են երկաթուղային կայարանները, դպրոցները և մարդաշատ հրապարակները: