ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բրիտանացի գիտնականները հերքել են ֆիզիկայի օրենքներից մեկը 

Լանքասթերի համալսարանի մասնագետները կասկածի են ենթարկել ֆիզիկայի օրենքներից մեկը։ Ինչպես ասված է հաստատության օֆսայթում, գիտնականներն ուշադրություն են դարձրել այնպիսի հիմնարար օրենքի, ինչպիսին է լիցքի պահպանումը, տեղեկացնում է։
Գիտնականներն ուսումնասիրել են լիցքի պահպանման առանձնահատկությունները եւ տեսության մեջ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել։ Լիցքի պահպանումը սկզբունք է, որի համաձայն՝ էլեկտրական լիցքը չի փոխվում մեկուսացված համակարգում։
«Զգացողություն կա, որ սինգուլյարության մեջ կարող է տեղի ունենալ ինչ ասես։ Իհարկե, մեր ենթադրությունները կարելի է օգտագործել գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների ստեղծման համար, բայց մենք, որպես գիտնականներ, այնուամենայնիվ, պետք է վերլուծենք տեսական անհամապատասխանությունները, որոնք կարող են լինել լիցքի պահպանման մասին օրենքում»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ջոնաթան Գրաթուսը։
«Եթե էլեկտրական լիցքը նետվի ժամանակային սինգուլյարության մեջ, որը կարող է առաջանալ գոլորշիացող սեւ անցքից, ապա կարելի է ստեղծել կամ վերացնե՞լ էլեկտրական լիցքը։ Սա բարդ հարցերից մեկն է, որին հստակ պատասխան չունենք»,- ավելացրել է Գրաթուսը՝ նշելով, որ այնպիսի էկզոտիկ պայմաններում, ինչպիսին սեւ անցքի ներսում է, «կոտրվում» են դասական ֆիզիկայի շատ օրենքներ։ «Լիցքի գլոբալ պահպանումը չի երաշխավորվում աքսիոն էլեկտրամագնիսական փոխգործակցության պայմաններում»,- ընդգծել է Գրաթուսը։