ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նորվեգիայում գործի է դրվել մաքուր ջրածնով աշխատող աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը

Նորվեգիայի Ստավինգերի համալսարանի հետազոտողները վերասարքավորել են գազով աշխատող մինի ՋԷԿ-ը եւ փոխադրել են ջրածնով աշխատանքի՝ բնական գազի փոխարեն: Ընդ որում 100 տոկոսանոց մաքուր ջրածնի՝ առանց որեւէ խառնուրդի։ Էլեկտրակայանի տուրբինը մոտ մեկ ամիս աշխատում է ջրածնով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել դրա արդյունավետությունը։ Այն ակնհայտորեն ավելի ցածր է, քան եղել է բնական գազի օգտագործման ժամանակ, սակայն բավարարում է համալսարանի կարիքները էլեկտրաէներգիայի եւ ջրի տաքացման համար։ Հիասթափություն չկա, ընդհակառակը, գիտնականները շատ գոհ են, որ իրենց հաջողվել է խնայել էլեկտրակայանի վերազինման վրա։
Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ նորվեգացի ինժեներներն օգտագործել են գոյություն ունեցող սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են բնական գազի հետ աշխատելու համար։ Թարմացումը էժան է նստել, եւ այժմ նրանք կարող են շարունակել շահագործել հին սարքավորումները, բայց միեւնույն ժամանակ արտանետումներ չստեղծել մթնոլորտում: Առայժմ բացասական կողմը ինքնին ջրածնի արժեքն է, որը բավականին բարձր է: Մյուս կողմից, համալսարանն ազատվել է ածխածնի արտանետումների համար հարկ վճարելուց:

news.am