Գիտնականները մշակել են ձեռնոց` ջրի տակ գտնվող առարկաները բռնելու համար
Եթե փորձեք ջրի տակ գտնվող առարկան բռնել, ապա կտեսնեք, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, էվոլյուցիայի ընթացքում ութոտնուկները սովորել են դա անել արագ եւ հուսալի: Virginia Tech-ի գիտնականները ուշադրություն են դարձրել կենդանու այս կարողությանը եւ մշակել ձեռնոց, որը ճշգրտորեն կրկնօրինակում է ութոտնուկի նյարդերն ու մկանները:
Ձեռնոցը, որի դիզայնը արված է միջատի ոտքերի օրինակով`փափուկ թաղանթներով ռետինե ոտքեր, ստացել է Octa-glove անվանումը։
Ոտքերի շնորհիվ ձեռնոցը կարող է «կպչել» ջրային միջավայրի տարբեր առարկաների: Բացի այդ միկրո-LIDAR օպտիկական սենսորների կիրառման միջոցով համակարգը կարողանում է հայտնաբերել մոտակայքում գտնվող առարկաները: