ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն գործունեություն. Հիմնական տերմիններ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք Օ Ֆ

Արբիտրաժ

(англ. arbitration) - Տնտեսական և աշխատանքային վեճերի լուծման համակարգ` երկու կողմերին էլ բավարարող միջնորդ դատարանի քննությանը ներկայացնելու միջոցով: Որպես իրավարար միջնորդ կարող է հանդես գալ ֆիզիկական անձը կամ կոմիտեն, որի կազմում հաճախ ներգրավվում են երկու կողմերի ներկայացուցիչներ և անկախ նախագահող:

Արբիտրաժային համաաձայնություն

(англ. arbitration clause) - շահագրգիռ կողմերի համաձայնությունը բոլոր կամ որոշակի վեճերը միջնորդության կարգով լուծում տալու, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ կողմերի միջև,  կապված որևէ կոնկրետ իրավահարաբերության հետ, անկախ նրանից այն ունեցել է պայմանագրային բնույթ թե ոչ:  

Արբիտրաժային համաձայնության (արբիտրաժային վերապահումներ) իրավաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ այն բացառում է վեճերի լուծման դատական հնարավորությունը, այդ իսկ պատճառով, եթե կողմերից մեկը վեճի լուծման համար դիմում է դատարան, ապա մյուս կողմի խնդրանքով դատարանը պետք է հրաժարվի քննել վեճը: Արբիտրաժային վերապահումը կիրառվում է լիցենզիոն առևտրում, այդ թվում` միջազգային:

Աուդիտ

(англ. audit) - իրավասու մարմինների կողմից ստուգում, որի նպատակն է` ստուգվող օբյեկտի անկախ գնահատման մակարդակի համապատասխանության (հաշվառման տվյալների և կազմակերպության հաշվետվություն, ինչպես նաև համակարգի, գործընթացի, նախագծի կամ արտադրանքի) սահմանված պահանջներին: Հաճախ այս տերմինը կիրառվում է կազմակերպության ֆինանսական հաշվետվության արժանահավատության մասին կարծիք հայտնելու նպատակով իրականացվող ստուգման վերաբերյալ:

Սակայն, գործնականում կիրառվում են հետևյալ հասկացությունները. «գործառնական աուդիտ», «տեխնիկական աուդիտ», «տեխնոլոգիական աուդիտ», «բնապահպանական աուդիտ», «որակի աուդիտ» և աուդիտի այլ տարատեսակներ:

Աութսորսինգ

(англ. outsourcing) - ռեսուրսների որոնում կազմակերպության արտաքին միջավայրում: Գործունեության կազմակերպման եղանակ, երբ գործառույթների մի մասը պայմանագրային հիմունքներով փոխանցվում է այլ (կողմնակի) մասնագիտացված ընկերությունների: Ի տարբերություն ծառայությունների և աջակցության, որոնք կրում են միանգամյա, միջադեպային կամ պատահական բնույթ և սահմանափակված են սկզբով ու վերջով, սովորաբար աութսորսինգի փոխանցվում են այն գործառույթները, որոնք օժանդակում են առանձին համակարգերի և ինֆրակառուցվածքների անխափան աշխատանքին` հիմնված երկարատև պայմանագրի վրա (ոչ ավելի քան 1 տարի): Աութսորսինգը բարձրացնում է ձեռնարկության արդյունավետությունը ի հաշիվ նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների տնտեսման: Գործնականում պայմանականորեն տարբերում են երկու տիպի աութսորսինգ` բիզնես գործընթացների և արտադրական: