ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 Գիտնականները առանձնացրել են ծիածանի 12 տեսակ 

Գիտնականներն առանձնացրել են ծիածանի 12 տեսակ: Հետազոտությունը պարզել է, որ անձրևի կաթիլները կամ էլ սառնամանիքի մանրագույն ցայտերն արևի՝ տարբեր անկյուններով իջնող ճառագայթների համադրությամբ, պայմանավորում են այն, թե ինչպես դուք կտեսնեք ծիածանը: Ֆրանսիայի Օդերևութաբանական հետազոտությունների կենտրոնի գիտնական Ժան Ռիքերը նշել է, որ որոշ ծիածաններ կարող են լինել կրկնակի, եռակի և անգամ՝ քառակի: Նա իր խմբի հետ բացահայտել է, որ ամեն մի ծիածան ունի հիմնական տարրեր: Նրանք առանձնացնում են հիմնական աղեղները՝ կարմիրը՝ վերևից և կապտամանուշակագույնը՝ ներքևից: Անձրևի կաթիլների ներսում երկրորդական արտացոլումները միշտ ձևավորում են աղոտ աղեղ հիմնականի տակ, որտեղ գույները արտացոլվում են հակառակ: 2 աղեղների մեջ կա մուգ հատված, որը կոչում են «Ալեքսանդրի շերտ»: Երբեմն լինում են հավելյալ աղեղներ, որոնք ձևավորվում են, երբ երևի ճառագայթները տարածվում են ու «ընդհատում» իրար դիֆրակցիայի և մթնոլորտում տեղաշարժվելու ճանապարհով: Ըստ այդմ՝ ծիածանները բաժանվում են 12 տեսակի՝ պայմանավորված այն հանգամանքներով, թե արդյոք առկա է «Ալեքսանդրի շերտ»-ը, տեսանելի են արդյոք բոլոր գույները և կան արդյոք հավելյալ աղեղներ: Ծիածանների հետազոտությունը կարող է նաև գործնական նշանակություն ունենալ: Օրինակ՝ էկզոմոլորակներում տարագույն աղեղների առկայությունը կարող է նշան լինել, որ այնտեղ ջուր կա, իսկ որտեղ ջուր կա, այնտեղ էլ կյանք կա: