ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները լաբորատորիայում ստեղծել են մարդու ուղեղ

ԱՄՆ-ի գիտնականները լաբորատորիայում առաջին ագամ ստացել են մարդու ուղեղ: Մաշկի բջիջներից աճեցված օրգանոիդը, որ ոլոռից փոքր-ինչ մեծ է, կառուցվածքով և գործառույթով գրեթե նույնական է մարդու 5-ամսական պտղի ուղեղի հետ: Օրգանոիդից ճյուղավորվում են թերաճ ողնուղեղն ու աչքը: Գիտնականները բացատրել են, որ այս լաբորատոր ուղեղը գիտակցություն չունի, սակայն դրա վրա արվող փորձարկումները կօգնեն նոր միջոցներ գտնել Ալցգեյմերի հիվանդության դեմ պայքարելու համար: