ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հակաբիոտիկների մեծ քանակությունը կարող է առաջացնել շաքարախտ

Դանիացի հետազոտողները պարզել են, որ շատ մեծ քանակությամբ հակաբիոտիկների օգտագործումը բարձրացնում է երկրորդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը: 15 տարվա ընթացքույմ այս դեղամիջոցներով բուժման 4 կուրսը 53 %-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը: Սա են ցույց տալիս 1,4 միլիոն մարդկանց շրջանում իրականացված դիտարկումները: Այսպիսով, հաստատվել է ուղիղ կապը հակաբիոտիկների ընդունման և շաքարային դիաբետի առաջացման միջև: Հակաբիոտիկները վերացնում են օրգանիզմում առկա հիվանդածին մանրէները: Երբ 1940 թվականին այս դեղամիջոցը հայտնաբերվեց, բժշկության ոլորտում իսկական հեղափոխություն տեղի ունեցավ: Սակայն հակաբիոտիկները սպանում են նաև ստամոքսի որոշ «լավ բակտերիաներ», որոնք անհրաժեշտ են մարսողության ու նյութափոխանակության համար: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ հենց դա է դառնում շաքարախտի առաջացման պատճառներից մեկը: Հենց «լավ բակտերիաների» պակասն է պատճառ դառնում, որ օրգանիզմն սկսում է այլ կերպ մարսել շաքարն ու ճարպը: