ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուքերբերգը կզբաղվեն «մաքուր էներգիայի» տեխնոլոգիաներով 

Տեխնոլոգիաների աշխարհի միանգամից մի քանի խոշորագույն ներկայացուցիչներ միավորվել են, որպեսզի իրենց ջանքերն ու միջոցները ուղղեն ամբողջ մոլորակին «մաքուր էներգիայով» ապահովելու համար` հուսալի ու հասանելի տեխնոլոգիաների հետազոտությանը: Այդ նպատակի շուրջ միավորված հայտնի ձեռներեցների խումբը ստացել է Breakthrough Energy Coalition անվանումը: Ծրագրի մասնակիցների շարքերում են Մարկ Ցուքերբերգը, Բիլ Գեյթսը, Amazon -ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Alibaba Group -ի հիմնադիր Ջեք Ման, նաեւ Virgin Group կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը: Առաջին փուլերում խումբը միջոցներ է ներդնելու էլեկտրականության արտադրության, դրա պահպանման, փոխադրման ու արտադրողականության բարձրացման ոլորտներում: Հետագայում ձեռներեցները ծրագրում են խոշոր ներդրողների ներգրավել, որոնք կկարողանան իրենց նորարարական մտահղացումները առաջ մղել լայն շուկայում: Breakthrough Energy Coalition -ի գլխավոր նպատակներից մեկն է խոչընդոտել գլոբալ տաքացմանն ու էներգիայով ապահովել աղքատագույն երկրներին: