ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Արհեստական ինտելեկտը 10-15 տարի հետո կարող է փոխարինել մարդկանց

Արհեստական ինտելեկտի համակարգն ունակ կլինի 10-15 տարի հետո փոխարինել մարդուն, երբ կփոխվի ռոբոտների տվյալների մշակման օպերատորը։ Այս մասին հայտարարել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների ղեկավար Սերգեյ Գարբուկը։
«Լուծելով կիրառական արհեստական ինտելեկտի ստեղծման խնդիրը, մենք ամենից առաջ խոսում ենք մարդ–օպերատորի տեխնիկական համակարգի փոխման մասին, որը կապահովի տեղեկության մշակումը էվոլյուցիայի և մարդկային կյանքի շարունակական զարգացման ընթացքում ձևավորված բնական կարողությունների կիրառմամբ»,–նկատել է նա։
Գիտնականի կարծիքով, արդեն այսօր արհեստական ինտելեկտի համակարգը չի զիջում մարդուն խնդիրների լուծման արդյունավետության առումով, օրինակ՝ դեմքի կամ ձայնի ճանաչումը։