ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ճապոնական ընկերությունը հսկայական արևային ակնոց է ներկայացրել, որը պաշտպանում է ամբողջ դեմքը

Ճապոնական ZGHYBD ընկերությունը նոր մակարդակի է հասցրել խոշոր չափի արևային ակնոց կրելու միտումը՝  ներկայացնելով ակնոց, որը ծածկում է կրողի ամբողջ դեմքը:
Նորույթն  ավելի շուտ նախատեսված է դեմքի ամբողջական պաշտպանության համար: Արտադրողի խոսքով՝ այն պատրաստված է բարձրորակ պոլիկարբոնատից և դիմակայուն է ճնշմանը, սեղմվելուց տեսքը չի փոխվում: 16,5*14,2 չափերով ակնոց-դիմավահանը դիմակայուն է ջրի և փոշու նկատմամբ, և ինչպես յուրաքանչյուր արևային ակնոց, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Աղբուրի ներկայացմամբ՝ այն ավելի շատ տարածում կգտնի հայտնիների շրջանում, որոնք կցանկանան առանց ուշադրություն գրավելու շրջել մարդաշատ վայրերում:

tert.am