ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Ամերիկացիները ստեղծել են դիպուկահարի հրացանով ռոբոտ շուն

Բանակի ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ-ն ներկայացրել է մարտական ռոբոտ շան նախատիպը, որը զինված է դիպուկահարի հրացանով:
Հայտնի է, որ Ghost Robotics ամերիկյան ընկերության չորքոտանի հայտնագերծությունը համալրված է հատուկ նշանակության անօդաչու հրացանով:
(SPUR, Special Purpose Unmanned Rifle): Ընկերությունում ռոբոտին անվանել են զինվորականների լավագույն ընկեր: SWORD International հրացանները հեղինակած ընկերության կայքում ասվում է, որ զենքը ստեղծվել է, որպեսզի բարձր ճշտության կրակ արձակի անօդաչու հարթակներից, ինչպիսին է Ghost Robotics Vision-60 չորքոտանին:
«Ունենալով կամերային, անվտանգ ու հրաձգային հնարավորություններ, որոնք թույլ են տալիս անվտանգ ու հուսալի կերպով զարգացնել սպառազինության համակարգը, օպերատորը կարող է լիցքավորել ու պահպանել զենքը հեռավորության վրա: Բարձր տեխնոլոգիական սենսորների շնորհիվ՝ SPUR-ը կարող է աշխատել ամենատարբեր պայմաններում՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: