ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականներն արագ քնելու անսպասելի միջոց են բացահայտել

Սեուլի ազգային համալսարանի գիտնականներն արագ քնելու անսպասելի միջոց են գտել։ Նրանց խոսքով՝ գիշերը գուլպաներ կրելն օգնում է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նպաստում է հարմարավետ քնին։  Մասնագետները նշել են, որ գուլպաները թույլ են տալիս լայնացնել դիստալ անոթները եւ արյան հոսք ապահովել դեպի ոտքերը, ինչի արդյունքում մարմնի ջերմաստիճանը սկսում է նվազել։ Հետազոտողները հրավիրել են վեց տղամարդու՝ նրանց քունն ուսումնասիրելու համար: Փորձարկվողներից յուրաքանչյուրը սկզբում քնել է գուլպաներով, ապա՝ առանց դրանց։
Փորձի մասնակիցները քնել են 23 աստիճան ջերմաստիճանում։ Նրանք գուլպաներով 7.5 րոպե ավելի արագ են քնել, քան առանց դրա, եւ 7.5 անգամ պակաս են արթնացել գիշերը: Ընդհանուր քնի ժամանակը նույնպես 32 րոպեով ավելի երկար էր, իսկ քնի արդյունավետությունը՝ 7.6 տոկոսով:
Գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ քնի որակը հնարավոր է բարելավել քնի ամբողջ ընթացքում ոտքերի ջերմաստիճանի վրա ազդելու միջոցով։ Սակայն Sleep Foundation-ը զգուշացնում է, որ սա չի կարող լավ տարբերակը լինել տարեցների համար: Նաեւ խորհուրդ չի տրվում գուլպաներ հագնել նրանց, ովքեր արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն։

news.am