Ստեղծվել է պողպատից կրկնակի ամուր գերթեթեւ պոլիմեր ինովացիա
Ամերիկացի քիմիկոսները ստեղծել են գերցածր խտություն ունեցող եւ ամրությամբ գրեթե երկու անգամ բարձրորակ պողպատին գերազանցող երկչափ պոլիմերային նյութ, տեղեկացնում է։
Գիտնականներին հաջողվել է հայտնագործել այնպիսի պլաստիկ, որը կարելի է օգտագործել որպես շենքերի կրող կոնստրուկցիա։ Այնուհետեւ նախատեսվում է ընդլայնել ոլորտները, որոնցում ապագայում կկիրառվեն պոլիմերները, նշել են հետազոտողները։
Պոլիմերների տարածվածությունը բացատրվում է նրանով, որ դրանց մեխանիկական եւ ֆիզիկական հատկությունները կարելի է հեշտությամբ փոխել։ Արդյունքում՝ ստացվում է, որ նույն հումքը կարելի է օգտագործել ճկուն ռետինների եւ շատ ամուր պլաստիկե կոնստրուկցիաների պատրաստման համար։
Պոլիմերները թերություններ էլ ունեն։ Դրանք ունեն քաոսային կամ ամորֆ կառուցվածք, ինչի պատճառով շարքից դուրս են գալիս մեխանիկական որոշ բեռնվածությունների եւ այլ ազդեցությունների դեպքում։