ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Չինաստանում ստեղծվել է էլելտրոնիկա արտադրելու համար նյութ, որն ամբողջովին լուծվում է ջրի մեջ 

Չինացի գիտնականները ստեղծել են նանոկոմպոզիտային նյութ, որից կարելի է ստանալ էլեկտրոնային արտադրանք, ինչպես հեռախոսները, չիպերն ու համակարգիչները: Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նոր նյութը հեշտությամբ լուծվում է ջրում, ինչը հնարավորություն է տալիս անվտանգ կերպով ոչնչացնել էկելտրոնիկան:
Մասնագետները համարում են, որ նոր նյութի էլեկտրոնային արտադրանքը նորմալ կգործառնի անձրեւի ժամանակ եւ ջրի տակ կարճ գտնվելու դեպքում, սակայն այն հնարավոր կլինի ոչնչացնել՝ պարզապես մի քանի օր ջրի տակ պահելով:
Նշվում է նանոկոմպոզիտային նյութով իմպլանտացվող չիպեր ստեղծելու հնարավորության մասին: Չիպերը կարող են անվտանգ դուրս հանվել մարդու օրտգանիզմից իրենց աշխատանքն ավարտելուց հետո:
2019 թվականի ընթացքում արտադրվել է ավելի քան 50 միլիոն տոննա էլեկտրոնիկա, իսկ ոչնչացվել՝ ընդամենը 2 տոկոսը (շուրջ 1 միլիոն տոննա):

news.am