ՆՁԱԿ
   
 

Գիտություն

5 անհավանական գիտական փաստ, որ կցնցի ձեզ

1Ամռանը Էյֆեյլան աշտարակը կարող է 15 սմ-ով բարձրանալ
Նյութի մասնիկներն ավելի շատ են շարժվում ու ավելի մեծ ծավալ զբաղեցնում տաքանալիս։ Սա կոչվում է ջերմային ընդլայնում: Ջերմաչափի ներսում սնդիկի մակարդակը, օրինակ, բարձրանում եւ նվազում է, քանի որ սնդիկի ծավալը փոխվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանի հետ: Այդ իսկ պատճառով, խոշոր կառույցները, ինչպիսիք են կամուրջները, կառուցված են դեֆորմացիոն կապերով, որոնք ազատ շարժվելու հնարավորություն են տալիս դրանց ընդլայնվելու եւ նեղանալու համար։

2. Ծխելուց հիմնական վնասն առաջանում է այրումից
Չնայած տարածված կարծիքին, թե ծխելուց առաջացած վնասի հիմնական պատճառը նիկոտինն է, այդուհանդերձ, գիտնականները պարզել են, որ պատճառն այրումն է եւ դրանից առաջացած ծուխն ու խեժը։ Նիկոտինը, անշուշտ,  կարեւոր դեր է խաղում սիգարետից կախվածություն ձեռք բերելու հարցում։ Կա նման մի արտահայտություն․ ծխում են նիկոտինի համար, հիվանդանում ծխից։ Հիմնական վնասը օրգանիզմին պատճառում են խեժը եւ քաղցկեղածին այն նյութերը, որոնք ներշնչում ենք սիգարետի ծխի հետ միասին:

3. Ամեն տարի Հավայան կղզիները 7,5 սմ-ով մոտենում են Ալյասկային
Երկրի ընդերքը բաժանված է հսկա կտորների, որոնք կոչվում են տեկտոնական թիթեղներ: Այս թիթեղները մշտական շարժման մեջ են՝ շարժվելով Երկրի վերին շերտի հոսանքներից: Հավայան կղզիները գտնվում են խաղաղօվկիանոսյան շերտի մեջտեղում, որը դանդաղորեն շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք՝ դեպի Հյուսիսային Ամերիկայի շերտը, հետո դեպի Ալյասկա: Թիթեղների արագությունը համեմատելի է մեր եղունգների աճի արագության հետ:

4. 2,3 միլիարդ տարի հետո չափազանց շոգ կլինի Երկրի վրա կյանքի գոյության համար
Առաջիկա հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում Արեգակը կշարունակի աստիճանաբար ավելի պայծառանալ ու տաքանալ: Ավելի քան 2 միլիարդ տարի հետո ջերմաստիճանը բավականաչափ բարձր կլինի, որպեսզի գոլորշիացնի մեր օվկիանոսները՝ անհնարին դարձնելով կյանքը Երկրի վրա: Մեր մոլորակն այդ ժամանակ կդառնա Մարսի նման ընդարձակ անապատ։ Գիտնականները կանխատեսում են, որ հետագա մի քանի միլիարդ տարում Արեգակը, վերածվելով կարմիր հսկայի, ամբողջությամբ կկլանի Երկիր մոլորակը, ինչը կնշանակի մեր մոլորակի կործանումը:

5. Լույսն Արեգակից Երկիր է հասնում 8 րոպե 19 վայրկյանում
Տիեզերքում լույսը շարժվում է վայրկյանում 300,000 կիլոմետր (186,000 մղոն) արագությամբ։ Նույնիսկ այս ահռելի արագության դեպքում մեր եւ Արեգակի միջեւ ընկած 150 միլիոնից ավելի կիլոմետրը (93 միլիոն մղոն) անցնելը զգալի ժամանակ է պահանջում: Եվ ութ րոպեն դեռ շատ քիչ է այն հինգուկես ժամի համեմատ, որի ընթացքում Արեգակի լույսը հասնում է Պլուտոնին

tert.am