ԱՄՆ-ում ինժեներները Դա Վինչիի էսքիզով ստեղծել են ժամանակակից անօդաչու
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի ինժեներների թիմն օգտագործել է իտալացի նկարիչ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի էսքիզը՝ ֆունկցիոնալ անօդաչու սարք ստեղծելու համար:
Նշվում է, որ 1480-ականների վերջերին Դա Վինչին ուրվագծել է մի նստատեղ ունեցող ուղղաթիռ, սակայն անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով, նա այդպես էլ չի կառուցել և չի փորձարկել այն։
Ժամանակակից սարքը, որը կոչվում է Crimson Spin, փոքր անօդաչու կվադրոկոպտեր է թևերով: Անօդաչու սարքն ունի պլաստմասից պատրաստված չորս թև, բայց փոխարենը, որ ինչ-որ մեկը դրանք ձեռքով գործի դնի, ինչպես Դա Վինչին էր առաջարկել, թևերը սնվում են մարտկոցներից և էլեկտրական շարժիչներից: