ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ավստրալիան «հավերժական» էկոլոգիական գնացք է ստեղծել

Ավստրալական Fortescue Metals Group հանքարդյունաբերական ընկերությունը գնել է բրիտանական Williams Advanced Engineering տեխնոլոգիական ընկերությունը, եւ նրանց առաջին նախագիծը կլինի «հավերժական» գնացքը, որը հանքաքար է տեղափոխում Արեւմտյան Ավստրալիայի անապատների համար, հաղորդում է Nat-geo-ն։
Լոկոմոտիվում դիզելը փոխարինվել է էլեկտրական մարտկոցներով։ Սովորաբար նման մարտկոցները չէին կարողանա հաղթահարել ծանր բեռները, որոնք դրանք պետք է տեղափոխեին, եւ կպահանջվեր մշտական ​​վերալիցքավորում: 
Այս դեպքում ինժեներները կիրառել են վերականգնման նորարարական մեթոդ: Չնայած անվանմանը՝ Infinity Train-ը («Հավերժական գնացք») չունի «հավերժական շարժիչ»։ Սակայն հենց վերականգնումն է հնարավորություն տվել առանց միջանկյալ լիցքավորման հեռավորությունը հասցնել ռեկորդային 143 կմ-ի։ 

news.am