Մինչև հարյուրամյակի ավարտը կոչնչանա կենդանական աշխարհի 73 տոկոսը
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի գիտնականները առաջ են քաշել կլիմայի փոփոխության մի քանի սցենարներ։ Նրանք ցույց են տվել, որ մոլորակի էկոհամակարգերը ծայրահեղ վտանգի տակ են։
Ներկայիս մթնոլորտային արտանետումների և գլոբալ տաքացման տեմպերի պայմաններում օվկիանոսային էկոհամակարգերը կսկսեն վերանալ ընթացիկ տասնամյակում: 2040 թվականին աղետը կտարածվի ամբողջ երկրագնդի վրա։
Գիտնականները հիմնվել են 1850 թվականից ի վեր հայտնի տվյալների և իրենց կանխատեսումների վրա։
Պարզվել է, որ արտանետումների ներկայիս մակարդակի պայմաններում վտանգ է սպառնում ավելի քան 30 հազար տեսակի թռչունների, կաթնասունների, սողունների և ձկների շուրջ 73 տոկոսին։
Հատկապես խոցելի են օվկիանոսի արևադարձային գոտիների բիոհամակարգերը։ Արդեն ընթացիկ տասնամյակում գիտնականները բիոհամակարգերում անդառնալի փոփոխություններ են կանխատեսում։
Գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ գլոբալ տաքացումը մահացու կդառնա կենդանական աշխարհի 15 տոկոսի համար։