ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Գրենլանդիան մտադիր է վաճառքի հանել սառցադաշտերի հալոցքից ստացված ջուրը

Գրենլանդիայում մտադիր են հալոցքային ջրերի արտահանում իրականացնել, որը կարող է պահանջարկ գտնել գլոբալ տաքացման հետևանքով չոր պայմաններում հայտնված շրջաններում: «Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որքան մաքուր է մեր ջուրը, որքան են կազմում ջրի պաշարները և քանի տարի կկաարողանանք խնայողաբար օգտագործել այն: Այժմ կարող ենք ասել ողջ աշխարհին, որ մենք մաքուր ջրի մեծ պաշարներ ունենք և առաջարկում ենք օգտագործել այդ ռեսուրսը»,- ընդգծել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ գլոբալ տաքացումը աշխարհում ջրի պակասի պատճառներից մեկն է: «Հազարամյակներ շարունակ Գրենլանդիայում հալոցքային ջրեր են լինում: Այժմ մենք հասկացել են, որ կարող ենք շուկա դուրս գալ արտադրանքով, որն այլևս ոչ մի տեղ գոյություն չունի»,- հավելել է նախարարը:
Քաղաքական գործչի խոսքով՝ տնտեսության դիվերսիֆիկացումը ջրի առևտրի հաշվին թույլ կտա Գրենլանդիային առավել անկախ դառնալ Դանիայից: Այդ նույն պատճառով ինքնավարության իշխանությունները մտադիր են ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը:
Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում ընդգրկված տարածք է և 2009թ. ի վեր լայն ինքնավարության իրավունք է ստացել: