Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենաանկենդան վայրը
Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենաանկենդան վայրը, որտեղ կենսաբանական կյանքը լիովին բացակայում է բնական վատ պայմանների պատճառով: Այս տարածքը գտնվում է հյուսիսարևելյան Եթովպիայում՝ Դալոլ հրաբուխի հարևանությամբ:
«Մեր մոլորակի վրա առկա կյանքի բազմաթիվ ձևեր հարմարվել են գոյատևման ծայրահեղ ծանր պայմաններին: Կյանք կա ինչպես սուպերտաք, այնպես էլ գերթթու և գերաղի միջավայրում: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ կյանքն անհետանում է, երբ այս երեք գործոնները միաժամանակ մեկ տեղում են լինում»,- հայտարարել է ուսումնասիրության հեղինակներից մեկը:
Բարձր ջերմաստիճանի, թթվայնության և մագնեզիումի աղերի բարձր կոնցենտրացիայի մշտական ներկայությունը կյանքի համար չափազանց բարդ պայմաններ են: Վերջիններս հատկապես վտանգավոր են կենսաբանական օրգանիզմների համար, քանի որ նման միջավայրը կարող է ոչնչացնել բջիջների թաղանթները: