ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Երկինքը, խոտը և այլ օբյեկտներ իրականում անգույն են. ինչու՞ է մարդու աչքը դրանց հստակ գույներ տալիս

Իրականում գոյություն չունի կանաչ խոտ, կապույտ երկինք, մաշկի բաց կամ մուգ գույն: Մեր աշխարհը մոխրագույն է, և գոյություն ունեն միայն անգույն օբյեկտներ, որոնք ունեն լուսավորվածության տարբեր աստիճան:
Մենք օբյեկտները գունավոր ենք տեսնում, քանի որ դրանք պարզապես լույս են անդրադարձնում: Կախված այն բանից, թե գունային սպեկտրի որ մասն է անդրադարձնում կոնկրետ առարկան, մենք տարբերակում են գույները: Մենք նայում ենք որևէ օբյեկտի, օրինակ՝ խոտի. այդ օբյեկտից անդրադարձող լույսն ընկնում է աչքերի մեջ, անցնում բիբի միջով:
Գույնի ֆիզիոլոգիական ընկալումը սկսվում է ֆոտոռեցեպտորային բջիջներից : Այդ բջիջներից որոշները զգայում են կապույտ գույնի նկատմամբ, ինչով էլ բացատրվում է կապույտ երկինքը : Կանաչ գույնի մասին ինֆորմացիան կրում են այն նեյրոնները, որոնք աչքի ցանցաթաղանթից գնում են դեպի ուղեղ:
Հեռավոր 1858 թ. անգլիացի գիտնական Ու. Գլադսթոնը հայտնաբերեց, որ հնագույն բանաստեղծները հաճախ են օգտագործել սև ու սպիտակ գույները: Հին հունական տեքստերում կանաչ խոտի մասին հիշատակումների կհանդիպեք պակաս, քան 10 անգամ, իսկ կապույտ երկնքի մասին՝ երբեք:
Կապույտ, կանաչ կամ այլ գույները օբյեկտից անդրադարձող լուսային ալիքներն են: Նման ալիքների երկարության միջակայքը չունի սահմանափակումներ, այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք կապույտ երկինք ու կանաչ խոտ, կարողանում ենք տարբերակել մաշկի գույները:
Գույները «ծնվում են» մարդու ենթագիտակցության մեջ:  Իրականում անգույն երևույթները մենք ներկում ենք լուսային ալիքների շնորհիվ:
Ֆիզիկոսները վստահ են, որ աշխարհում չկան կապույտ, կանաչ կամ այլ գույներ ունեցող բնական օբյեկտներ: Ֆիզիկոս Էրվին Շրեդերը գրում է, որ կոնկրետ գույնը մենք զգում ենք միայն այն ժամանակ, երբ ալիքային տտաանումները ազդում են մեր աչքի ցանցաթաղանթի վրա : Լուսային ճառագայթի պառակտմանն ուղղված փորձը 1676 թ. անց է կացրել Իսահակ Նյուտոնը: Համաձայն Նյուտոնի տեսության՝ կապույտ գույնը ճանաչելու համար հարկավոր է ալիքի 450-4450 ն/մ երկարություն, իսկ կանաչի համար՝ 530-490 ն/մ: