Գիտնականները Երկրի վրա դրախտ են գտել
Հարավային Աֆրիկայում է գտնվում Փինաքլ Փոինթի ամենակարևոր հնագիտական հուշարձանների շարքը, որտեղ ուսումնասիրում են մարդու ծագումը:
Այժմ ափամերձ գոտու այդ հատվածը ջրի տակ է անցել։ Սակայն նախկինում, ինչպես ենթադրում են գիտնականները, այն իրենից ներկայացրել է յուրօրինակ էկոհամակարգ՝ Պալեո-Ագուալյան հարթավայր, որը երկար ժամանակ իսկական տուն է եղել մարդկանց ու կենդանիների համար: Այժմ ափամերձ գոտու երկայնքով տեղակայված են մեծ քանակությամբ քարանձավներ, որտեղ 170 000 տարի առաջ մարդիկ են ապրել:
Հետազոտության հեղինակները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են այս եզակի տարածաշրջանը, որն ընդգրկում է 2,6 միլիոնից մինչեւ 11 700 տարի առաջ ժամանակահատված: Նրանք միասին փորել է հին գիշակերների ատամները՝ այդպիսով փորձելով հետեւել նրանց միգրացիոն հոսքերին: Նրանք կենտրոնացել են այցքաղների միգրացիաների վրա: Մեթոդն իրենից ներկայացնում է ատամի էմալում ածխածնի եւ թթվածնի իզոտոպների ուսումնասիրություն: Այն կարող է պատմել միգրացիայի բնույթի մասին, եթե դիտարկեն բույսերում ածխածնի մակարդակի փոփոխությունները, որոնք կենդանին ուտում է ատամները աճելու ընթացքում։
Որպես փորձնական կենդանի, գիտնականները վերցրել են չարտագաղթող այծքաքներին եւ համեմատել են գաղթող այծքաղների էմալի հետ, ինչպիսին է, օրինակ, այծքաղ-գնուն: Արդյունքում կենդանիների մոտ գաղթի նշաններ չեն հայտնաբերվել: Սա հուշում է, որ բոլոր այս կենդանիները ապրել են մեկ վայրում եւ երջանիկ են եղել այս դրախտում: