Գիտնականները պարզել են՝ չինական պատը կառուցվել է այլ նշանակությամբ
Մոնղոլացի, իսրայելցի ու ամերիկացի գիտնականները հանգել են անսպասելի եզրահանգման, երբ քարտեզի վրա տեղայնացրել են Չինական մեծ պատի ամբողջ հյուսիսային հատվածը: Անալիզը ցուց է տալիս, որ պատը կարող էր կառուցված լինել ոչ ռազմական նպատակներով:
Մինչ այդ համարվում էր, որ Չինական մեծ պատը կառուցվել է թշնամական, մասնավորապես՝ Չինգիզ խանի բանակների առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Սակայն պատի՝ 740 կիլոմետր երկարությամբ հյուսիսային հատվածը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում և այժմ մեծամասամբ գտնվում է Մոնղոլիայի տարածքում, այլ նպատակ է ունեցել: Այն զգալիորեն ցածր է և չէր կարող պաշտպանել մոնղոլական արշավանքներից: Բացի այդ, այն զգալիորեն մոտ է կառուցված այն ճանապարհներին ու արահետներին, որոնցով օգտվել են դեռ հնագույն մարդիկ: Ամենայն հավանականությամբ, պատն օգտագործվել է առևտրականների և տեղաբնակների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և նրանց հարկելու նպատակով: