ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտնականներն ինկերին պատկանող հնագույն բնակավայր են հայտնաբերել լազերային տեխնոլոգիաների շնորհիվ

Գիտնականները պերուական Անդերում բարձրլեռնային բնակավայր են հայտնաբերել, որն ավելի հին է, քան հանրահայտ Մաչու Պիկչուն:
Հետազոտողներն և տեղի հնագետներն անօդաչուներ և LiDAR հեղափոխական լազերային տեխնոլոգիան են կիրառել, որպեսզի տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացրել ինկերի այդ բնակավայրը:
Այն գտնվում է 3.9 կմ բարձրությամբ տեղակայված հնագիտական գոտում, այսինքն՝ Մաչու Պիկչուից 1.5 կմ բարձրությամբ: Բնակավայրի գոյության մասին նախկինում էլ են տեղյակ եղել: Այս տեղանքն ուսումնասիրել են ավանդական հնագիտական մեթոդներով, հայտնաբերվել են գերեզմանոցներ, կացարաններ, ծիսակարգերի վայրեր և շուրջբոլորը բարձրացող պարիսպ:
Սակայն նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հաջողվել է ավելին տեսնել, 3D լուսանկարներ ստանալ և պարզել տեղանքի կառուցվածքը: Բացի այդ, գիտնականները կարողացել են հաստատել, որ բնակավայրը կառուցել են հենց ինկերը, գուցե նաև մինչ նրանց ապրած ցեղերը: