ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Միջերկրական ծովի հատակին գանձերով լի 12 խորտակված նավ է հայտնաբերվել 

Միջերկրական ծովի հատակին՝ Կիպրոսի և Լիբանանի միջև, Enigma Shipwrecks Project հետազոտական խումբը գանձերով լի 12 խորտակված նավ է հայտնաբերել։ Նշվում է, որ նավերը խորտակվել են մոտավորապես 1630 թվականին:
Փորձագետների փոխանցմամբ՝ նավերի այս «գերեզմանը» հետագայում մի շարք բացահայտումների հիմք կդառնա և համաշխարհայնացման մասին դասագրքերում նոր էջեր կբացի։ Նավերում մեծ քանակությամբ արժեքավոր իրեր են հայտնաբերվել, որոնց թվում նաև չինական Մին դինաստիայի ժամանակներից մնացած ճենապակիներ։ Նշվում է, որ հայտնաբերված թանկարժեք իրերը հիմնականում 14 տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների են պատկանում։
Արտեֆակտներից որոշներն այժմ ժամանակավորապես Կիպրոսում են գտնվում, որտեղ էլ հնագետներն իրենց հետազոտություններն են իրականացնում։