ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Նշվել է ավտոմեքենաներում ամենավատ նորամուծությունների մասին  

SlashGear պարբերականի լրագրողները թվարկել են այն գործառույթները, որոնք ավտոսիրողները չէին ցանկանա տեսնել նոր մեքենաներում։ Այս մասին տեղեկացվել է պարբերականի կայքում։
Ընթերցողների հարցման հիման վրա հեղինակները նշել են վատագույն նորամուծությունները, որոնք հայտնվել են ժամանակակից ավտոմեքենաներում։ Առաջին հերթին լրագրողները նշել են գազ արտանետող խողովակի կեղծ վերադիրները եւ թափքի օդորակիչ կեղծ ճեղքերը։ Նման դիզայներական լուծումները մասնագետներն անվանել են «դիզայներական հիմարության ձեւ, որպեսզի մեքենաներն ավելի ագրեսիվ տեսք ունենան, քան կան իրականում»։
Հեղինակները քննադատել են նաեւ ձայնը ճանաչելու համակարգերը. այդ գործառույթը մեքենաներում աշխատում է ոչ այնքան լավ։ Նշվել է, որ ձայնային շատ ասիստենտներ արձագանքում են մեքենաների մակնիշների անվանումներին, ինչի հետ կապված ավելանում է պատահական միացումների թիվը։
Վերջում մասնագետները նշել են ղեկի եւ սրահի սենսորային կառավարման մասին։ «Մեքենայի սրահում տեղ չկա տակտիլ սենսորային կառավարման համար»,- կտրուկ հայտարարել են ավտոարտահանողները։

news.am