ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Կանադացի ինժեներները սմարթֆոնների համար ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

Կանադայում ավարտին է մոտենում պոլիմերային մանրաթելերի մշակումը, որոնք ինքնուրույն կվերականգնեն իրենց սկզբնական կառուցվածքը:
Գիտնականներն ասել են, որ ցանկանում են նյութի մեխանիկական եւ վերականգնվող հատկությունների միջեւ հավասարակշռության հասնել: Այս հատկանիշների հավասարակշռության հասնելը հիմնական խնդիրներից մեկն է, որը պետք է լուծել ամբողջ նյութի արդյունավետ գործունեության համար:
Մշակման ղեկավար Թվինկալ Պատելը բացատրել է, որ իրենց տեխնոլոգիան մրցակիցների տեխնոլոգիայից տարբերվում է նրանով, որ գիտնականների իր թիմը նպատակ ունի հասնել սենյակային ջերմաստիճանում ճաքերն ու քերծվածքները հարթելու նյութի ունակության:
Նորարարական նյութի թեստային փորձերը ցույց են տվել սենյակային ջերմաստիճանում պոլիմերային մանրաթելերի ինքնաբուժման դրական արդյունքներ: Այսպիսի արդյունք ստացվել է պարզ սինթետիկ գործընթացների շնորհիվ։
Հետազոտության հեղինակի խոսքով՝ դրանց մշակումը գերազանց համապատասխանում է հեռախոսների, սմարթֆոնների եւ դիսփլեյով այլ էլեկտրոնիկայի պատրաստման համար: Գաջեթների հուսալիությունը կբարձրանա, քանի որ ճաքած ապակին վերանորոգելու կարիք չի լինի՝ պոլիմերային մանրաթելերը ինքնուրույն «կբուժեն վերքերը»:

news.am