ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հարավային Կորեայում  հայտնվել է օդային տաքսի

Հարավային Կորեայի Սեուլի օդանավակայանում նորարարական տաքսի է հայտնվել։ Դրա յուրահատկությունն այն է, որ այն լիովին էկոլոգիապես մաքուր է:
Սա էլեկտրական շարժիչով դրոն տաքսի է, որը թույլ է տալիս մեքենային աշխատել առանց վնասակար արտանետումների։
Ուղղահայաց մեկնարկով և ուղղաթիռի նման վայրէջք ունեցող տաքսին մշակել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի շահարկման չորս տարի հետո՝ միջազգային օդանավակայանից դեպի Սեուլի կենտրոն թռիչքների համար:

tert.am