ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 Նոր «կանաչ» տեխնոլոգիան էներգիա է արտադրում «օդից»

Ամհերսթի Մասսաչուսեթյան համալսարանի գիտնականներ Ջուն Յաոն և Դերեկ Լովլին մշակել են «Air-gen» անվանմամբ սարքավորում կամ  օդաճնշող գեներատոր, որն օգտագործում է բնական սպիտակուցը օդում առկա խոնավությունից էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Air-gen-ը էլեկտրոդները միացնում է սպիտակուցային նանոլարերի հետ այնպես, որ էլեկտրական հոսանքը արտադրվում է ջրային գոլորշիով, որը, բնականաբար, գոյություն ունի մթնոլորտում: Հեղինակները հավատացած են, որ նոր տեխնոլոգիան էական ազդեցություն կունենա վերականգնվող էներգիայի, կլիմայի փոփոխության և բժշկության ապագայի համար:
Նոր տեխնոլոգիան էկոլոգիապես մաքուր է, վերականգնվող և ոչ թանկ: Վերջինս կարող է էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ այնպիսի ցածր խոնավություն ունեցող տարածաշրջաններում, ինչպիսին է Սահարա անապատը: Լովլիի խոսքերով այն ունի էական առավելություններ ի համեմատ վերականգնվող էներգիայի մյուս  տեսակների, այդ թվում՝ արևային և հողմային, քանի որ ի տարբերություն վերականգնվող էներգիայի մյուս աղբյուրների՝ Air-gen-ը չի պահանջում լույս կամ քամի և «աշխատում է նույնիսկ փակ տարածություններում»:

https://eih.am/arm/news