«Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագիր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը` «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Երիտասարդ գիտնականների և նորարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում են «Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է խրախուսելու նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտում երիտասարդների ներգրավումը և մասնակցությունը, զարգացնելու նրանց բիզնես հմտությունները, աջակցելու նորարարական բիզնես գաղափարների առևտրայնացմանը, ստեղծելու ինովացիոն նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտացած կադրերի բազա և բավարարելու տնտեսության առանձին ինովացիոն ոլորտներում առկա մասնագիտական/աշխատանքային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը:
«Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագիրը կրում է իրականացման երկարաժամկետ բնույթ և դրա շրջանակներում նախատեսվում են տարբեր թեմատիկ ուղղություններով կազմակերպվող սեմինարներ, սեմինար-աշխատաժողովներ, կլոր սեղաններ, երիտասարդական դպրոցներ, դասընթացներ`
Սեմինար-աշխատաժողովներ | Դասընթացներ | Երիտասարդական դպրոցներ |
Ծրագրի մեկնարկը տրվել է 2015թ-ին «Նորարարությունների կառավարում» առաջին միջազգային երիտասարդական դպրոցով, որը կոչված էր նպաստելու գիտական կապերի ամրապնդմանը, մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացման ուղղությամբ համագործակցության հաստատմանը, ՀՀ և արտերկրի երիտասարդ գիտնականների միջև փորձի փոխանակմանը և նոր կապերի ստեղծմանը:
Ծրագրի արդյունավետ իրականացումը նշանակալի ազդեցություն կունենա երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտի զարգացման վրա: