Հրազդանի գետի կիրճում հյուրանոցային համալիրի կառուցման ծրագրիր |
Ծրագրի նկարագիրը Բազմաֆունկցիոնալ 4-աստղանի հյուրանոցային համալիրը նախատեսվում է կառուցել Երևանում, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կկառավարվի համաշխարհային առաջատար հյուրանոցային բրենդերից մեկի կողմից: Ծրագիրն իրականացվում է “Իքս-գրուպ” իրավաբանական անձանց միության անդամ «Սասնա Երկիր» ՓԲԸ-ի կողմից: Հյուրանոցային համալիրը կտեղակայվի Հրազդան գետի կիրճում, Հաղթանակ կամրջի մոտակա տարածքում: Տարածքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ բիբլիական լեռը: Ծրագրի սեփականատեր և նախաձեռնող «Իքս-գրուպ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է տվյալ տարածքում 9000 ք/մ հողամասը: Ճարտարապետական նախագծի և ապագա հյուրանոցի բարձրության թույլատվություններն առկա են Երևանի քաղաքապետարանից: Հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի անձնագիր |
Մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիա |
Ծրագրի նկարագիրը Մագնեզիումի արտադրությունը ունի կարևոր նշանակություն մետալուրգիայի, լեռնամետալուրգիայի և էներգետիկայի ոլորտներում, սակայն գոյություն ունեցող արտադրության ավանդական եղանակները լինելով խիստ էներգոտար շատ դեպքերում արգելակում են այս կարևոր մետաղի կիրառման հնարավորությունները: Այս տեսակետից նոր՝ արդյունավետ եղանակների ներմուծումը արտադրության բնագավառ, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում, էական առաջընթաց կապահովի նշված բնագավառներում: «Էկոատոմ» Ընկերության մասնագետների կողմից առաջարկվող մագնեզիումի ստացման նոր՝ հիդրոմետալուրգիական տեխնոլոգիան արդյունք է երկար տարիների հետազոտական աշխատանքների, ինչը նաև ստացել է իր գործնական իրականացումը արտադրության փոքր տեղակայանքների տեսքով: Անհրաժեշտ է նշել, որ նոր տեխնոլոգիան հեռանկարային է ինչպես անմիջական ներդրման, այնպես էլ փոխանցման տեսակետից: «Մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիաներ» ներդրումային ծրագրի անձնագիր |
"Armtopinambour" |
Ծրագրի նկարագիրը Գետնախնձորի աճեցում և վերամշակում: Առաջին տարում մշակաբույսի վերգետնյա մասը կիրացվի որպես անասնակեր, իսկ պալարները կիրացվեն պահածոյի և սպիրտի գործարաններում: 2013թ. (գետնախնձորի խոշոր վերամշակման փուլում) կստեղծվի տարատեսակ անասնակերի արտադրության կատարյալ բազա և կարտադրվի ֆրուկտոզա, ինսուլին, պեկտին, կենսագազ, կենսաէթանոլ, վառելիքային պելլետներ, կենսապարարտանյութ և այլն: |
Եղեգնաձորի պահածոների գործարան |
Ծրագրի նկարագիրը Լինելով Վայոց Ձորի մարզում գյուղմթերքների, պտուղ-բանջարեղենի վերամշակման միակ ձեռնարկությունը` «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ի կայուն գործունեությունը մեծ նշանակություն ունի մարզի ագրո-արդյունաբերական համալիրի զարգացման համար: Ձեռնարկությունը հիմնադրվել է 60-ական թվականներին և միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ ապրանքներ թողարկելու համար կարիք ունի արտադրական շենք-շինությունների հիմնանորոգման և արդիական սարքավորումների, հոսքագծերի տեղադրման: Նախկինում արտադրանքը հիմնականում արտահանվել է ԱՊՀ երկրներ, Գերմանիա, Ճապոնիա: Վերջին անգամ` 2005 թվականին, ձեռնարկությունը արտադրել է 11 տեսակի մուրաբաներ և ջեմեր, ներկայումս այն չի գործում: Ներկայումս ձեռնարկությունը կարող է իր սարքավորումներով, կիրառվող տեխնոլոգիաներով թողարկել 15-20 տեսակի հյութեր, ջեմեր, մարինադներ, չոր մրգեր և այլն, սակայն այս տեսակները մրցունակ չեն միջազգային շուկայում, հատկապես փաթեթավորման և ձևավորման պատճառով: Մարզում չկա պտուղ-բանջարեղենի վերամշակման և ոչ մի ձեռնարկություն, սակայն առկա են 12 հազար հողի սեփականատերեր, որոնց արտադրած բերքը չի վերամշակվում: Ձեռնարկությունը նախատեսում է վերսկսել պահածոների արտադրությունը մարզի գյուղացիական տնտեսություններից մթերելով` կանաչ ընկույզ, ծիրան, դեղձ, խնձոր, տանձ, վարունգ, լոլիկ, մասուր, բոխի, շուշան, մեղր, դեղաբույսեր և այլն: Կարտադրվեն ընկույզի, ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի մուրաբաներ, ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի ջեմեր, ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի, լոլիկի, մասուրի հյութեր, ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի չիր, վարունգի, լոլիկի, բոխու, շուշանի մարինադ, տոմատի մածուկ և այլն, ժամանակակից փաթեթավորմամբ և ձևավորմամբ: Այս ծրագրի իրագործման համար և միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ ապրանքներ թողարկելու համար ձեռնարկությունը կարիք ունի արտադրական շենք-շինությունների հիմնանորոգման և արդիական սարքավորումների, հոսքագծերի տեղադրման: Եղեգնաձորի պահածոների գործարանի ներդրումային ծրագրի անձնագիր |
Հացահատիկային մշակաբույսերի արտադրության անջրդի պայմաններում և վերամշակում |
Ծրագրի նկարագիրը Հացահատիկային մշակաբույսերի (աշնանային ցորենի) արտադրություն անջրդի պայմաններում և վերամշակում (ալյուրի, հացամթերքների և խտացրած կերերի արտադրություն): Հացահատիկային մշակաբույսերի արտադրությունն ունի կարևոր նշանակություն հացամթերքների արտադրության բնագավառում: Արդյունավետ եղանակների կիրառումը անջրդի պայմաններում էական առաջընթաց կապահովի հացահատիկի արտադրությունում: |
Մրգերի և բանջարեղենի չորացման կոոպերատիվ հիմնում |
Ծրագրի նկարագիրը Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքի ֆերմերային տնտեսությունների կենսամակարդակը` գյուղմթերքի շուկայահանման համար ինստիտուցիոնալ և ֆիզիկական ենթակառուցվածքների գծով աջակցություն տրամադրելու միջոցով: Այս նախաձեռնությունը կնպաստի տեղում արտադրված էկոլոգիապես մաքուր մրգերի և բանջարեղենի շուկայահանմանը և փաթեթավորման ու պիտակավորման հարակից ծառայությունների զարգացմանը` դրանով իսկ ստեղծելով նոր աշխատատեղեր, հիմնելով պայմանագրային հարաբերություններ արտադրողների և գնորդների հետ, ինչպես նաև ամրապնդելով տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական պատասխանատվությունը: Օժանդակել Փարաքարի և շրջակա համայնքների գյուղական տնտեսություններին համապատասխան սորտերի զարգացման, բերքի վերամշակման և իրացման հարցերում` օգտագործելով նաև Փարաքար համայնքի լավ ռազմավարական դիրքն ու կարողությունները: Մրգերի և բանջարեղենի չորացման կոոպերատիվ հիմնելու ներդրումային ծրագրի անձնագիր |
30-85 ձիաուժ հզորության տրակտորների արտադրության կազմակերպում |
Ծրագրի նկարագիրը Սույն ծրագիրը նպատակ ունի արտաքին ֆինանսավորման և պոտենցիալ ներդրումների ներգրավման օգնությամբ սկսել և զարգացնել 30-85 ձիաուժ հզորության տրակտորների արտադրությունը: Վերջինս կնպաստի արտադրության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ակնկալվող շահույթի մեծացմանը: Այսպես, 2010թ-ին նախագծվեց և 2011թ-ին արտադրվեց տրակտորի փորձնական նմուշը, որը մեծ հավանության արժանացավ սպառողների կողմից: Այսօր նմանատիպ տրակտորների արտադրությունը կազմակերպելու համար կան բոլոր պայմանները` արտադրական տարածքներ, ձուլման արտադրամաս, անհրաժեշտ հաստոցային պարկ, բարձրակարգ ինժեներական անձնակազմ և որակյալ մասնագետներ: Վերը նշված աշխատանքները իրականացնելու նպատակով ընկերությունը համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես, ռուսական ընկերությունների հետ, որոնք այդ ոլորտում համարվում են առաջատարը և որոնց հետ կա նախնական պայմանավորվածություն 25 կոմպլեկտ հանգույցների և պահեստամասերի ձեռքբերման մասին, հետագայում սեփական ուժերով աշխատանքները կազմակերպելու և արտադրության ծավալները մեծացնելու պայմանով: Ծրագիրը նպատակ ունի ավարտին հասցնել արդեն սկսած տրակտորների առաջին խմբաքանակի` թվով 50 հատի արտադրությունը, որի սպառման արդյունքում ակնկալվում է նվազագույն շահույթ, որը հնարավորություն է ընձեռում զուգահեռաբար կազմակերպել անհրաժեշտ հանգույցների և դետալների արտադրությունը սեփական ուժերով: Դա հնարավորություն կտա հաջորդ խմբաքանակի` թվով 100 հատ, արտադրության դեպքում պակասեցնել ներմուծվող հանգույցներն ու դետալները, արդյունքում կօգտագործվի սեփական արտադրության արտադրանքը: Երրորդ խմբաքանակի արտադրությունը, որը կազմելու է 150 հատ, թույլ կտա տրակտորների արտադրության համար անհրաժեշտ հանգույցների և դետալների ներմուծվող քանակը հասցնել նվազագույնի, որն էլ կնպաստի արտադրության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ակնկալվող շահույթի մեծացմանը: |
Շափյուղայի արտադրության կազմակերպում |
Ծրագրի նկարագիրը Իր յուրօրինակ հատկությունների շնորհիվ (բարձր կարծրություն (զիջում է միայն ադամանդին), ամրություն, հալման ջերմաստիճան, քիմիական և ճառագայթման դիմացկունություն և օպտիկական թափանցիկություն) շափյուղան պահանջված է գիտության և տեխնիկայի գրեթե բոլոր բնագավառներում: Այն հիմք է հանդիսանում ապագայի էլէկտրոնիկայի, ոսպնյակների արտադրության, ակնաբուժական վիրադանակների, տիեզերանավերի պատուհանների, հրթիռների, ինքնաթիռների, ինչպես նաև լուսադիոդների և բազմաթիվ այլ ժամանակակից սարքավորումների համար: Արհեստական շափյուղան իր հատկություններով գրեթե չի զիջում բնականին: Եզակի գիտական և փորձարարական բազայի ձևավորումն ու բյուրեղների արտադրությունը բուռն զարգացում ապրեց ԽՍՀՄ-ում 60-80թթ.: ԳԱ ԽՍՀՄ բյուրեղագիտության Ինստիտուտի գիտական կառավարման ներքո սկսեցին ձևավորվել կենտրոններ նաև ՈՒկրաինայում, Հայաստանում, ինչպես նաև ՌԽԴՍՀ-ում, մասնավորապես՝ Ստավրոպոլում: Այդ ժամանակաշրջանում հիմանական խթանը հանդիսացավ լազերների արտադրության համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը, ինչպես նաև էլեկտրոնային տեխնիկայի: Այսպիսով Հայաստանում ստեղծվել էր հզոր ենթակառուցվածք՝ «Լազերային տեխնիկա» ԳՀՄ, Ֆիզիկայի հետազոտությունների Ինստիտուտի, Հայ ԽՍՀ ԳԱ, պետ. Համալսարանի և Պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի ամբիոնների, Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանի, Արզնու «Սափֆիրի», Կիրովականի քիմ. կոմբինատի, Էլեկտրոնային, ռադիո և էլեկտրոտեխնիկայի արդյունաբերության Նախարարության ձեռնարկությունների հիման վրա: Ստեղծվում էին աճեցման սարքավորումներ, աճեցվել են բազմազան բյուրեղներ, ինչպես հալույթներից այնպես էլ լուծույթներից, այդ թվում նաև շափյուղաներ: Շափյուղայի արտադրության և կիրառման իր մակարդակով Հայաստանը մտնում էր առաջին եռյակի պետությունների մեջ՝ ՌԽԴՍՀ և Ուկրաինայի հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե ամբողջովին դադարեցվել էր ամբողջ գործունեությունը, սակայն մնացել էր դպրոցը: Այդ դպրոցը եղել է աշխարհում առաջատարներից մեկը, իսկ շափյուղայի աճեցման մեթոդը, որը ժառանգվել է սովետական պաշտպանության գիտության կողմից՝ լավագույնն էր: Ենթադրվում է արտադրության կազմակերպում հիմնվելով վերոհիշյալ կազմակերպությունների մասնագետների բազայի վրա, հինգ տարվա ընթացքում ՏՍ-300 սարքավորումների ընդհանուր քանակը հասցնելով 60 հատի, որն իր հերթին կբերի (այլ հավասար պայմաններում) ընկերության՝ շափյուղայի արտադրության շուկայի մասնաբաժնի աճին՝ հասցնելով այն մոտավորապես 10%-ի: Պարտադիր նախատեսվում է բյուրեղների աճեցում և մշակում (կտորտանք, փայլեցում): Այդ պայմաններում ներդրումների ընդհանուր գումարը 5 տարվա համար կազմում է 41 մլն. պ.մ.: Ընկերության կանխատեսվող հասույթը 5-րդ տարվա ավարտին կկազմի 47 մլն. պ.մ., պայմանով, որ շափյուղե գլանները կվաճառվեն 1կգ 450 պ.մ. սակագնով, որն արդեն իսկ հանդիսանում է ցածր: Ամեն դեպքում, ընկերության ենթադրվող տեխնիկական զինվածությունը վստահություն է ներշնչում, առ այն, որ ընկերությունը պատրաստ կլինի համաշխարհային շուկայի ցանկացած զարգացման և կկարողանա արագ արձագանքել շուկայի զարգացումներին: Այսպիսով, 41 մլն.պ.մ ներդրումները թուլ կտան Հայաստանին դառնալ այս շուկայի առաջատարներից մեկը: Սա նաև թույլ կտա երկրի գիտական պոտենցիալի՝ աշխատանքով ապահովման և հետագա զարգացման բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Վերջինս կբարձրացնի երկրի վարկանիշը որպես զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի և, մեր կարծիքով, կգրավի էլ ավելի շատ միջազգային ներդրողների, որն իր հերթին կնպաստի երկրի և տնտեսության ընդհանուր զարգացմանը: |
Առողջ սննդամթերքի արտադրության ընդլայնում |
Ծրագրի նկարագիրը Հազարամյակների ընթացքում, Մերձավոր Արևելքում բնակվող մարդիկ, հատկապես հայերը, թթվակաթնային մթերքները օգտագործել են որպես կերակուր և բուժիչ միջոց: Հետազոտությունները ցույց են տվել, որ թթվակաթնային մթերքները սինբիոտիկ են և իրենց մեջ պարունակում են այնպիսի կարևոր և մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար խիստ անհրաժեշտ նյութեր, ինչպիսիք են ացիդոֆիլային լակտոբակտերիաները, որոնք, լինելով թթվակայուն, հեշտությամբ անցնում են ստամոքսից աղիքային տրակտ, որտեղ ամրանում են և կարգավորում մարսողականության կանոնավոր աշխատանքը: Թթվակաթնային դասին են պատկանում` մածունը, արաբական լաբանը, ասիական այրանը և այլն: Մեզ հայտնի մածունը պատրաստվում է բնական մերանով, որը լինելով բազմակոմպոնենտ, ֆերմենտացիոն պրոցեսը իրականացնում է պատահական /սպոնտան/եղանակով և, որպես կանոն, օգտակար ացիդոֆիլային լակտոբակտերիաների թիվը չի գերազանցում հիսուն միլիոնից մեկ լիտր նյութի մեջ: Երկարատև հետազոտությունների արդյունքում Ալեքսանդր Սելիմյանը, բնական մերանից անջատելով մի քանի ուժեղ տարրեր և դրանով իսկ չեզոքացնելով նրանց մրցակցությունը, ստացել է նոր որակի ացիդոֆիլային մերան: Այդ մերանի օգտագործումը կտրուկ ավելացրել է ացիդոֆիլային լակտոբակտերիաների թիվը /մոտ քսան անգամ/ և զուգահեռ առաջացրել բնական տասնվեց ամինոթթուներ, որոնք իրենց հերթին չափազանց օգտակար են օրգանիզմի իմունիտետի ամրապնդման համար: Այսինքն, նոր մերանով կարելի է ստանալ նոր որակի թթվակաթնային մթերքներ: Այս եղանակով ստացված մածունը հեղինակը անվանել է ԲԻՈՄԱԾՈՒՆ, իսկ նրա հիման վրա ստացված չոր մածունը` ՉՈՐԱԹԱՆ, կենդանիների համար պատրաստվող հավելանյութը` ԿԵՐԱԹԱՆ, բնական հացաթխման համար օգտագործվող խմորի բարելավիչը`ՀԱՑԱԹԱՆ: «Կռուփ» ՍՊԸ-ի եռամյա փորձը, որը ձեռք է բերվել առողջ, մասնավորապես հեղինակային թթվակաթնային սննդամթերքների արտադրության ոլորտում, ցույց է տալիս, որ հայկական շուկայում որակյալ ապրանքների մեծ պակաս կա: Բավական է նշել այն փաստը, որ ընկերությունը գրեթե առանց ֆինանսական ռեսուրսների տարեկան կրկնապատկել է արտադրության և վաճառքի ծավալները և զուգահեռաբար մշակել նոր արտադրատեսակների թողարկումը: Մեր նպատակն է գտնել ֆինանսական ներդրող, որը պատրաստ է աշխատել առողջ սննդամթերքների բնագավառում, քանի որ մենք այդ ոլորտում ձեռք ենք բերել սպառողների վստահությունը: Առողջ սննդամթերքի արտադրության ընդլայնում ներդրումային ծրագրի անձնագիր |
Կենսավիտ |
Ծրագրի նկարագիրը Ծրագրի նպատակն է` կազմակերպել բարձր տեխնոլոգիաներով աշխատող գյուղատնտեսական արտադրություն: Էականապես քիչ աշխատատարությամբ արտադրել էկոլոգիապես մաքուր գյուղմթերք: Ստեղծել աշխատատեղեր, ապահովել բարձր շահույթ, ունենալ նվազագույն էներգակախվածություն, կազմակերպել անթափոն արտադրություն: Ծրագրի հիմնական առաջադրանքն է` կառուցել.
Կառուցվող կենսառեակտորը կարտադրի կենսագազ սեփական կարիքների համար: Տվյալ տիպի ջերմատունը ինքնին հանդիսանում է էներգախնայող: Ունենալով սեփական արտադրության գազ` ջերմատունը կդառնա էներգապաշտպանված կայուն աշխատող օբյեկտ, նվազեցնելով ծրագրի ռիսկայնությունը` կբերի 18-20% շահույթ: Կենսառեակտորի աշխատանքի արդյունքում արտադրվում է նաև կենսապարարտանյութ, որը իր ցուցանիշներով մի քանի անգամ գերազանցում է ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող քիմիական պարարտանյութերին: Վաճառելով համեմատաբար ցածր գներով` կունենանք առավելություն մեծածախ շուկայում, ինչպես նաև կապահովվի 180 000 եվրոյի տարեկան շահույթ: VENLO տիպի ջերմատունը միջազգային շուկայում ունի արտադրողականություն, էներգոխնայողություն, ջերմոցային համակարգերի համակարգչային կառավարում և ղեկավարում (ցուցանիշները տես առաջարկի մեջ): |
Թողնել մեկնաբանություն