Ծրագրի նպատակը Հայաստանում մրցունակ էլ. հասարակության ձևավորմանը և ձեռնարկությունների նորարարությանը նպաստում` ենթակառուցվածքների հզորացման և նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով: |
Ծրագրի նպատակը Հայաստանի հարավային շրջաններում զբոսաշրջության զարգացում ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և ինստիտուցիոնալ կարողության ուժեղացման միջոցով: |
Ծրագրի նպատակը Ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդում ու հզորացում: |
Ծրագրի նպատակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Ծրագիր) նպատակն է զարգացնել ենթատարածաշրջանային և պետական տրանսպորտային ցանցը, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհային ցանցի կառավարման կարողությունը և Ծրագրում ընդգրկված ճանապարհների անվտանգությունը: |
Ծրագրի նպատակը Նոր Շիրակ-Արտաշատի խճուղի ճանապարհահատվածների կառուցում, Արտաշատի խճուղին Արտաշատի մայրուղուն կապող հանգույցի կառուցում: |
Ծրագրի նպատակը ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքի` գործող երկաթուղային փոխադրումների ցանցի բարելավում: Ծրագրի նկարագիրը Երկաթուղին սկիզբ է առնելու Գագարին կայարանից և հասնելու է մինչև հարավային սահմանամերձ Ագարակ քաղաքը, հաջորդաբար անցնելով Գավառ, Մարտունի, Կարմրաշեն, Ջերմուկ, Ծղուկ, Տաթև, Կապան և Մեղրի բնակավայրերով: Նոր ուղու երկարությունը 271,1 կմ է: Շինարարության սկիզբը` 2015թ., շահագործման հանձնում` 2021թ., շահագործման ժամանակահատված` 30 տարի շինարարության ավարտից սկսած: |
Թափոնների մեխանիկական եղանակով կենսաբանական մշակման կայանի կառուցում և շահագործում |
Ծրագրի նպատակը ՀՀ-ում կոշտ թափոնների կառավարման (ԿԹԿ) համակարգում թափոնների մեխանիկական եղանակով կենսաբանական մշակման (ՄԿՄ) գործարանի կառուցումն ու շահագործումն է: Ծրագրի նկարագիրը ՄԿՄ թափոնների մշակման այնպիսի տեխնոլոգիա է, որով մասամբ մշակվում են տնային տնտեսությունների խառը թափոնները և մեխանիկական ձևով հեռացվում են թափոնների որոշ մասերը, իսկ մյուս մասերը մշակվում են կենսաբանորեն, թույլ տալով թափոնների մեջ պարունակված ռեսուրսների վերականգնումը և մնացած մասի նվազեցումն ու կայունացումը: Տեխնոլոգիան հիմնականում նախատեսված է կոշտ կենցաղային թափոնների խառնուրդի մշակման համար, սովորաբար նաև ստեղծում են տնային տնտեսություններում տեղում առանձնացման միջոցով գոյացած վերամշակվելիք թափոնների (ապակի, մետաղներ, պոլիէթիլենային նյութեր, թուղթ, ստվարաթուղթ, պլաստմասսա և այլն) հավաքման համար զուգահեռ համակարգեր: |
«Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի ստեղծում |
Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոն: Ծրագրի նկարագիրը Ծրագիրը նախատեսում է հետևյալ հատվածների կառուցում.
|
Ծրագրի նպատակը Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Շնողի ՀԷԿ-ի կառուցումը: Ծրագրի նկարագիրը Շնողի ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցվելու է Ձորագետ և Փամբակ գետերի միավորումից հետո Դեբեդ գետի սկզբնամասում: Նախատեսվում է Շնող ՀԷԿ-ի դերիվացիայի վրա ուղղել Մարց և Կիստում վտակների հոսքերը: Շնող ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:
|
Ծրագրի նպատակը Հայաստանի Էներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Ջերմաղբյուրի երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը: Ծրագրի նկարագիրը Երկրաջերմային էլեկտրակայաններ կառուցելու տեղանքներից մեկը Ջերմաղբյուրն է, որի երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. Ճնշ.) տաք ջրի (մինչև 250oC) պաշարներ: Այդ տվյալների հաստատման դեպքում նշված տեղանքում հնարավոր կլինի կառուցել Հայաստանում առաջին մոտ 25ՄՎտ հզորությամբ երկրաջերմաէլեկտրակայանը: |
Ծրագրի նպատակը Հայաստանի էներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Սեմյոնովկայի հողմաէլեկտրակայանի կառուցումը: Ծրագրի նկարագիրը Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում իրականացված մոնիթորինգի և տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն`
|
Ծրագրի նպատակը Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցումը Ձորագետի վրա: Ծրագրի նկարագիրը Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման համար կարևոր նշանակություն ունի Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցումը Ձորագետի վրա: Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:
|
Ծրագրի նպատակը Երևանի ՋԷԿ-ում 400-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցում: Ծրագրի նկարագիրը Երևանի ՀՇԳՑ առաջին էներգաբլոկը ամենամրցունակն է Հայաստանի էներգահամակարգի ջերմային էլեկտրակայանների, ինչպես նաև շատ այլ հիդրոէլեկտրակայանների նկատմամբ: Նախատեսվում է Երևանի ՀՇԳՑ 2-րդ էներգաբլոկը աշխատեցնել ՀՀ էներգահամակարգի բազային բեռի գրաֆիկով: Երևանի ՋԷԿ-ում 400-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցումը պահանջված է` մինչև 2,8-3,1 մլրդ կՎտ.Ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: |
Փողոցների, այգիների ավտոմատ լուսավորում արևային մարտկոցների հիման վրա |
Ծրագրի նպատակը Փողոցներում տեղադրել արևային էներգիայով աշխատող լուսատուներ` նվազեցնելով քաղաքային ցանցերի ծանրաբեռնվածությունը և նպաստելով ֆինանսական միջոցների տնտեսմանը: Ծրագրի նկարագիրը Ցերեկային լույսի ընթացքում արևային էներգիան հավաքվում է մարտկոցում, վերածվում է էլետրաէներգիայի արևային մարտկոցներում, և գիշերային ժամերին ապահովում է արտաքին լուսավորությունը: Փողոցային լապտերների արդյունավետ աշխատանքն ապահովվում է դրանք բաց և արևային լույսով լուսավորվող տարածքներում տեղադրելով: |
Թողնել մեկնաբանություն