ՆՁԱԿ
   
 

Գիտություն

ReCell Spray-On-Skin սփրեյ 

 

Այրվածքների, սպիների և պիգմենտացիաների բուժման համար անհրաժեշտ է նոր մաշկ, բայց ինչ անել, որտեղից գտնել այդ նոր մաշկը: Avita Medikal Ltd ընկերությունը մշակել է ReCell Spray-On-Skin սփրեյը, որը նախատեսված է ծանր այրվածքների և սպիների բուժման համար: Վիրաբույժները վնասված մաշկի կողքից վերցնում են առողջ մաշկի նմուշը, այն տեղավորում են ReCell հեղուկ  սուսպենզիայի մեջ: Այնտեղ բջիջները արագ բազմանում են և արդեն 20 րոպեից հետո նրանց քանակությունը բավարար է օգտագործման համար: Ստացված սփրեյը փոշեցրիվ են տալիս մաշկի վնասված հատվածի վրա: Որոշակի ժամանակահատվածից հետո բջիջները սերտաճում են և ստեղծվում է նոր մաշկային շերտ:  Մեկ լրակազմը արժե 1200 ԱՄՆ դոլար: