ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Նիհարելու դեղամիջոց  

 

Հարվարդի համալսարանի  գիտնականների հավաստմամբ ստեղծվել է նոր դեղամիջոց, որի օգտագործման դեպքում կարելի է չմարզվել: Նոր դեղահաբը հնարավորություն է տալիս նիհարել առանց որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածության` տեղեկացնում է The Telegraph-ը: Մկանային հյուսվածքում այն ներծծվում է և տեղի է ունենում կալորիաների այրում: Դեղամիջոցը վերահսկում է արյան մեջ գլյուկոզի քանակությունը: Գիտնականները պնդում են, որ այս դեղամիջոցի շնորհիվ կարելի է բուժել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, ճարպակալումը, շաքարախտը և այլն: Սակայն բժիշկները պնդում են, որ ցանկալի չէ մարզումները փոխարինել հաբերի օգտագործմամբ: