ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուսաստանում ստեղծում են օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգ

 

Ռուսաստանում ստեղծում են օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգ: Այն ձևավորվելու է ընթացիկ տարում: Այդ համալիրի մեջ մտնելու է նաև ռադիոտեղային «Դոն» համալիրը: Դրա օգնությամբ կարելի է հայտնաբերել նույնիսկ հինգ սանտիմետր իրը հարյուրավոր կիլոմետրեր բարձրությունից: Այդ կայանն ապահովում է Մոսկվայի և ամբողջ կենտրոնական տարածաշրջանի անվտանգությունը:

Ռադիոտեղային այդ կայանը կարող է նաև կանխագուշակել ամենամանր տիեզերական աղբի շարժման հետագիծը, որպեսզի հետո նախազգուշացնի հրթիռներին կամ տիեզերակայանին սպառնացող վտանգի մասին:

Այդ կայանի հիմնական խնդիրն է հազարավոր օբյեկտներից առանձնացնել հատկապես ամենամեծ վտանգը ներկայացնողներին: Կայանի հրամանատարական կետը գտնվում է վեց մետր խորության տակ: Զինվորականներն ասում են, որ հենց այդ կայանից է առաջին անգամ կիրառվել տեղեկատվության թվայնացված մշակումը: