ՆՁԱԿ
   
 

Գիտություն

6 ժամից ավելի  նստելը հանգեցնում է վաղ մահացության

 

Medical Coding կենտրոնի կողմից անցկացրած հետազոտությունը պարզել է, որ օֆիսային աշխատակիցների նստակյաց գործը կրճատում է նրանց կյանքը: Տղամարդիկ, ովքեր ավելի քան 6 ժամ են անցկացնում նստած վիճակում, 20 տոկոսով ավելի են հակված երիտասարդ տարիքում մահանալու, կանայք` 40 տոկոսով: Նստակյացները երկու անգամ ավելի են հակված նաև սրտանոթային հիվանդությունների: Գիտնականները խորհուրդ են տալիս այդ ռեժիմը կրճատել մինչև 3 ժամ, շատ քայլել և ֆիզիկական աշխատանք կատարել: