Գիտնականները պարզել են, թե ինչու Արեգակի վրա 70 տարի բծեր չեն եղել
Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Արեգակին ամենամոտ աստղերից մեկը, որի վրա արեգակնային բծերի ցիկլը կանգ է առել։ Այս օբյեկտի մանրակրկիտ ուսումնասիրությունը կօգնի բացատրել անսովոր ժամանակաշրջանի պատճառները, որը տեւել է 1600-ականների կեսերից մինչեւ 1700-ականների սկիզբը, երբ Արեգակի վրա նման ցիկլերը երկար ժամանակ ընդհատվել են՝ դեռեւս չպարզված պատճառներով։
Արեգակնային բծերի թիվը նվազում եւ ավելանում է 11 տարվա ցիկլի ընթացքում, սակայն արձանագրվել է անսովոր երկար 70 տարվա շրջան, երբ Արեգակի վրա արեւային բծեր չեն եղել, եւ այսպես կոչված «Մաունդերի նվազագույնի» այս առեղծվածն արդեն 300 տարի անհանգստացնում է գիտնականներին։ HD 166620 աստղը, որն ունի 17 տարվա ցիկլ, այժմ նույնպես թեւակոխել է ցածր ակտիվության երկար ժամանակաշրջան եւ 2003-ից ի վեր աստղային բծերի նշաններ չի ցույց տվել, ասել են Փենսիլվանիայի պետական համալսարանի գիտնականները: Այս աստղի շարունակական դիտարկումները պետք է բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել Արեգակի հետ «Մաունդերի նվազագույնի» ժամանակ, ինչպես նաեւ թույլ տան պատկերացում կազմել աստղի մագնիսական ակտիվության աղբյուրների մասին, որոնք ազդում են արբանյակների կենսունակության, գլոբալ հաղորդակցությունների հնարավոր է նաև Երկրի կլիմայի վրա:
Ընդհանուր առմամբ, այս հետազոտության ընթացքում մի քանի աստղադիտարանների կողմից 50-60 տարվա ընթացքում ուսումնասիրվել են մոտակա 59 աստղերի ակտիվության վերաբերյալ տվյալները։ Հետազոտողները այս բոլոր աստղերի տվյալների բազա են կազմել, որը պետք է նաեւ օգնի բացատրել արեւային բծերի տատանումները: