ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները Նորվեգիայի հալչող սառցադաշտերում  3 000-ամյա տրեխատիպ կոշիկ են գտել

Նորվեգացի գիտնականների խումբը բորնզե դարի հնագույն կոշիկ է հայտնաբերել։ Նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մոտ երեք հազար տարեկան է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Live Science ամսագրում։
Հինավուրց կոշիկը հայտնաբերվել է 15 տարի առաջ Յոթունհեյմեն քաղաքի տարածքում։ Գիտնականները ենթադրել են, որ այդտեղ որսորդական անտառներ են եղել, քանի որ կոշիկի հետ միասին գտնվել են նաեւ մի քանի նետեր։ Կոշիկը, հավանաբար, պատկանել է պատանու կամ կնոջ, քանի որ դրա չափը համեմատաբար փոքր է։ Գտածոն, հավանաբար, ստեղծվել է մ.թ.ա. 1 000 թվականին։
Գիտնականները նշել են, որ սառցադաշտերը թույլ են տալիս պահպանել գտածոների գրեթե նախաստեղծ պատկերը։ Օրինակ, գիտնականներն ուսումնասիրել են մի նետ, որն ավելի քան վեց հազար տարեկան է։
Նետի կոթը գտնվել է այդ նույն տեղում։ Գիտնականների կարծիքով՝ Յոթունհեյմենի տարածքները մարդիկ օգտագործել են տասնյակ հազարամյակներ։ Բայց արտեֆակտները կլիմայի արագ փոփոխության պատճառով հայտնվել են սպառնալիքի առջեւ։ Գիտնականները նշել են, որ այն ժամանակների օգտակար շատ գտածոներ անհետանում են սառցադաշտերի արագ հալչելու պատճառով, գրել է Planet Today-ը։

168.am