ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Աղի փոխարինիչը նվազեցնում է ինսուլտի ռիսկը
 

Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ աղի փոխարինիչ օգտագործելը նվազեցնում է արյան ճնշումը և կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և մահվան վտանգը:
Գիտնականները վերլուծել են կլինիկական փորձարկման արդյունքները, որին մասնակցել է գրեթե 32000 մարդ, որոնք սովորական աղի փոխարեն օգտագործել են կալիումի քլորիդ:
Ըստ shantnews-ի՝ պարզվել է, որ փոխարինիչն իջեցրել է արյան ճնշումը բոլոր կամավորների մոտ՝ անկախ տարիքից, սեռից, քաշից և արյան ճնշման հետ կապված ուղեկցող գործոններից։ Այնուամենայնիվ, ոչ մի անցանկալի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել:
Աղի փոխարինիչը 11 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածի, ինսուլտի և վաղաժամ մահվան ռիսկը։ Սրտանոթային խրոնիկ հիվանդությունների ռիսկը կրճատվել է 13 տոկոսով։
Նույն արդյունքներն են գրանցվել նաև անցյալ տարվա ուսումնասիրությունից հետո, որին մասնակցել է արյան բարձր ճնշում ունեցող ավելի քան 20․000 մարդ։

shantnews.am